Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կան ֆեյքնյուզեր, որոնց մարդիկ հավատում են, և դա անհույս է...Ինչպես օգնելու են հանրությանն էլ ավելի մեդիագրագետ դառնալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 3-ին Երևանի Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն և անհատական տվյալների պաշտպանություն» թեմայով քննարկում: Խոսնակներն էին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

Нет описания.

Միջոցառումն իրականացվում է Data CTRL Center նախագծի շրջանակներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ։ Այն մասշտաբային տարածաշրջանային նախագիծ է, որը նախաձեռնել է Ուկրաինայի Գյոթե ինստիտուտը 2020 թ.-ին, այն ուղղված է մեդիագրագիտության մասսայականացմանը և անձնական տվյալների պաշտպանությանը համացանցում։ Նախագիծը 2021 թ.-ին հասել է Հայաստան: Երևանի Գյոթե կենտրոնը դիմել է «Արմաթ» լաբորատորիաներին՝ ի դեմս Սեդրակ Վարդանյանի: Կազմակերպվել է քառօրյա ճամբար, որի ընթացքում 30 երիտասարդ ստեղծել են վեց նախագիծ՝ «Մեդիագրագիտության և անհատական տվյալների պաշտպանություն» թեմայով, ստացել են փոքրիկ աջակցություն, ի մի բերել իրենց նախագծերը՝ շարունակելով համագործակցությունն իրենց մենթորների հետ, այնուհետև ներկայացվել են «Դիջիթեք էքսպոյի» ընթացքում՝ Երևանի Գյոթեի կենտրոնի տաղավարում: Այսօր արդեն կենտրոնում քննարկման-միջոցառման տեսքով ամփոփվեց նաև այդ նախագիծը:

Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում, արդյոք հնարավոր է բարձրացնել մարդկանց մեդիագրագիտության մակարդակը: Մարտիրոսյանը նշում է՝ հաճախ է լինում, երբ տարբեր հարցերում պետք է բազմաթիվ խնդիրների հանդիպենք, սայթաքենք, հետո նոր սկսենք այդ խնդրով զբաղվել: «Քիչ է լինում, որ մինչև խնդրին բախվելը, մարդիկ փորձել են այն կարգավորել: Նույնը մեզ հետ եղավ մեդիագրագիտության դեպքում»,-ասում է մեդիափորձագետը: Նշում է՝ ուրախ է, որ երիտասարդները հետաքրքրված են այս խնդրով, փորձում են լուծումներ առաջարկել: ««Դիջիթեքի» ժամանակ շատ լավ տպավորություն գործեցին դպրոցականների նախագծերը: Բայց կարևոր է ոչ միայն սկսելը, այլ նաև ստեղծածը զարգացնելը, որպեսզի այն չհնանա: Մեր հասարակության խնդիրն այն է, որ սկսում են ինչ-որ բան, հետո հավեսները կորում է, մոռանում են դրա մասին»,-նշում է Մարտիրոսյանը: Բերում է «Արմաթ» լաբորատորիաների օրինակը, որի ընդհանուր թիվն անցել է 600-ը, իսկ սա վկայում է հսկայական աշխատանքի մասին: Մեդիափորձագետն ընդգծում է՝ պետք է սկսել կրթել երեխաներին, գտնել տարբեր մեթոդներ կարևոր ինֆորմացիան փոխանցելու համար: Կրթական նոր չափորոշիչների համաձայն՝ մեդիագրագիտություն ապագայում կդասավանդվի դպրոցներում՝ Ինֆորմատիկայի հետ համատեղ, բայց Մարտիրոսյանը կարծում է, որ մինչ այդ պետք է տարբեր հարթակներով իրազեկել մարդկանց:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը ևս համակարծիք է, որ աշակերտների և ուսանողների շրջանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքները պետք է ավելացնել: «Գուցե ապագայում սկսենք այցելել համալսարաններ և դպրոցներ, ամեն դեպքում այդ ուղղությամբ աշխատում ենք, մտածում գաղափարը կյանքի կոչելու և իրագործելու մեթոդների մասին»,-ասում է Հայրապետյանը:

Нет описания.

Քննարկման ժամանակ խոսվեց նաև ապատեղեկատվության և դրա տարածման մասին: «Լինում են դեպքեր, երբ ուղղակի սխալ ինֆորմացիա է տարածվում, այն ուղղորդված չէ: Բայց ապատեղեկատվությունը հիմնականում ուղղորդված է, հետապնդում է կոնկրետ նպատակ: Պայքարի մասին: Կան ֆեյքնյուզեր, որոնց մարդիկ հավատում են, և դա անհույս է: Կար տեսանյութ, որտեղ նշվում էր՝ «Հայկական նավատորմը ոչնչացրեց Բաքուն»: Այն ուներ մի քանի հազար լայք: Իմ կարծիքով՝ այդ մարդկանց արդեն հնարավոր չէ ինչ-որ բան բացատրել: Իհարկե, կան մարդիկ, որոնք խաբվում են, օրինակ՝ շտապում են, ժամանակ չունեն ինֆորմացիան ստուգելու: Խոսքը սրա մասին չէ: Իրականում ոլորտում մեր անելիքները շատ են, իսկ «թիրախում» պետք է լինի երիտասարդ սերունդը: Նրանց կրթելով, օգտակար ինֆորմացիան կհասցնենք նաև մյուսներին»,-եզրափակում է Մարտիրոսյանը:

Քննարկման ավարտին արմաթցիները ներկայացրեցին իրենց նախագծերը, որոնք օգնելու են հանրությանն էլ ավելի մեդիագրագետ դառնալ:

Լուսինե Առաքելյան

Վաղը 19։00 բոլորս Հանրապետության հրապարակում ենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԹե բա՝ 65% ձայն ունենք. ժողովուրդ ջան, քվեարկե’ք ԼՀԿ-ի օգտին, որ ոչ մի ուժ բացարձակ իշխանություն չունենա. Էդմոն ՄարուքյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արարատում է. ԲՀԿՀայկական ժողովրդական շարժման կլոր սեղան․ «Արևմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան․ ի՞նչ ենք ընտրում» Այն բանից հետո, երբ Փաշինյանը փողոցում բռնություն գործադրեց կանանց նկատմամբ, այժմ նրա աջակիցներն էլ են նրանից օրինակ վերցրել և փողոցում հարձակվում են աղջիկների վրա․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը. Մարիաննա ՂահրամանյանՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական 2-րդ մեծ բանավեճի մասնակիցների ցանկը Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացելՔո մեկ ձայնով կարող ես որոշել իմ, քո և մյուսների ապագան․ Աննա Կոստանյան Կարապետյանին կալանք՝ Եկեղեցուն աջակցելու համար, վարչապետի սպառնալիքներին՝ ոչինչ․ Մենուա ՍողոմոնյանՄեր փարոսն ազգային ինքնությունն է, մեր նշանաբանը՝ ուժեղ, հզոր և հարատև Հայաստանը․ Արեգ Սավգուլյան«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ից սահմանափակում է Հայաստանից ցորենի մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը․ Հրայր ԿամենդատյանՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն էՀամայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել «Նոա»-ի ֆուտբոլիստ Նարդին Մուլահուսեյնովիչը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»-ի հետ Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործունեությամբ է զբաղված․ Նաիրի ՍարգսյանԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ են եղել Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել Իրանը գործարկում է Հորմուզով անցնող նավերի առցանց գրանցումը Կանայք այսօրվա՛ Հայաստանում և կանայք՝ վաղվա՛ Հայաստանում«Վերջին նախազգուշացո՞ւմը» Երևանին․ ինչ է պատրաստում ՄոսկվանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք․ Նարեկ ԿարապետյանԿարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Սրճարանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արտաշատում էԿգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանից ի՞նչ նորություններ կան. Արշակ ԿարապետյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես է մայրը մահանում 3 տարեկան երեխայի աչքի առաջՄասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը