Ադրբեջանական մանաթի դեվալվացիայի հետևանքով թանկացել է հացը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական ազգային արժույթի` մանաթի դեվալվացիայի հետևանքով երկրում սպառողական ապրանքների գնաճը շարունակվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, Ադրբեջանում թանկացել է հացը:
Ադրբեջանցի ձեռնարկատերերը պակասեցրել են հացի քաշը 70 գրամով` թողնելով նույն գինը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է դեկտեմբերի 21-ից ազգայինարժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկընման որոշումը պայմանավորել է արտաքին առևտրաշրջանառության մեջ դրականսալդոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկնվազեցմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին բացասականազդակներով պայմանավորված, այ դ թվում և նավթի գնի անկումը,անհրաժեշտություն են առաջացրել մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նորգներին: «Հաշվի առնելով տնտեսական արտաքին ցնցումների երկարաժամկետբնույթը և ձգտելով պահպանել երկրի արժութային պաշարներն ու ազգայինտնտեսության միջազգային մրցունակությունը՝ դեկտեմբերի 21-ից անցում էկատարվում ազգային արժույթ մանաթի լողացող փոխարժեքի»,- հայտնել է < i>Կենտրոնական բանկը:



