Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա. Արմեն Աշոտյան
ԲԼՈԳՏանջալից ու երկար 40 օր, որոնցում քեզ գտնելը հեշտ էր՝ դեռեւս թարմ հիշողությունների, իրականությունը մերժելու, չամոքվող ցավի ապրեցնող ծալքերի, հանցավոր վստահության եւ անսահման քրիստոնեական հավատքի աղոթքների մեջ։
Դժվար է հետո՝ ապրել ոչերկրային հանդիպման հույսով, մեծ ընտանիքի կենցաղում քո գոյության անառկելի ապացույցներով, քո ֆիզիկական ներկայության մաշվող թարմությամբ, քեզանով եւ առանց քեզ։
Օր, ժամ ու վայր եմ փնտրում բարձրաձայն ողբալու համար քո բացակայայությունը։ Արտոնություն, որ, ավաղ, չունեմ։
Խոնարհվում եմ եւ շնորկակալ եմ։ Սիրում եմ եւ արժանի չեմ քեզ՝ մեծամիտս եւ նվաստս, անկատարս եւ կախյալս, նվիրվածս եւ հանրայինս….
Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա։
Ցավդ տանեմ։ Մահդ տանեմ։ Կյանքիդ մեռնեմ…

1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



