ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհդատվություններ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագրի համաձայն, դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացել են արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման և տեղեկատվության բնագավառում խորհրդակցություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդակցություններին քննարկվել են Հայաստանում ռուսաստանյան լրատվամիջոցների և Ռուսաստանում հայկական լրատվամիջոցների գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձ է արվել Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում տեղեկատվական աշխատանքի առանձնահատկություններին։
Երկուստեք կարևորվել է տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։



