Հետազոտելիս թվաց՝ երեխան պղպջակ է փչում մոր որովայնում, սակայն իրականությունը սարսափելի էր ․․․ (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Տամմի Գոնսալեսը անհամբերությամբ սպասում էր դստեր ծնվելուն։ Սակայն երբ նա հղիության 17-րդ շաբաթում էր, հետազոտությունը անհանգստացնող արդյունք ցույց տվեց։ Նկարում թվում էր, թե երեխան պղպջակներ է փչում։ Առաջին հայացքից նկարը զվարճալի էր, սակայն իրականությունը շատ ավելի վատն էր։ Երեխայի մոտ ուռուցք էր, որը պետք էր անհապաղ հեռացնել, քանի չէր մեծացել։ Սակայն դրա համար պետք էր ներարգանդային վիրահատություն անել, ինչը շատ վտանգավոր է։ Տեմմին որոշեց ռիսկի գնալ։
Բժիշկները երկու շաբաթ պատրաստվեցին վիրահատությանը, իրականացրեցին այն, ամեն ինչ բարեհաջող անցավ։ Փոքրիկի կյանքը փրկվեց, ու հետագա հղիությունն առանց խնդիրների ընթացավ։ 5 ամսից փոքրիկը լույս աշխարհ եկավ, նրան Լեոնա անվանեցին։ Փոքրիկը բացարձակ առողջ ծնվեց, միակ բանը, որ մայրիկին հիշեցնում է այդ անախորժության մասին, փոքրիկի վերեւի շրթունքի վրայի փոքրիկ սպին է։




















































