Տրոլեյբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տրոլեյբուսի կողմից վրաերթի ենթարկված կինը՝ 63-ամյա Սեդա Ստեփանյանը, որը գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում ունի գանգուղեղային տրավմա եւ կողոսկրերի կոտրվածք: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ նշելով, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Էլմիրա Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



