55-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմանում, 55-ամյա Վարդան Գևորգյանը իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարով, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Վ. Գևորգյանին հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային. նա տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



