Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր ազգային ողբերգությունը ամենևին էլ պարտվելը չէ և ոչ էլ պարտվողներին ներելը, այլ պարտության հետ հաշտվելն ու պարտության տարածներին մեծարելը...«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չգիտես ինչու, Աստված մեր նկատմամբ այսքան բարեհաճ ու, միևնույն ժամանակ, դաժան գտնվեց... Մեզ հրաշքների երկիր, ավետյաց երկիր ու սուրբ հող նվիրեց, մեզ անսպառ արև ու անմահական ջուր տվեց, իր հետ խոսելու լեզու տվեց, ազնվական ծագումով, տաղանդով, խիզախությամբ, հաճելի արտաքինով, ստեղծագործական ու բազմաթիվ այլ շնորհներով օժտեց:

Օժտեց և դրանով աշխարհի նախանձն ու չարությունը մեր նկատմամբ շարժեց, Հայաստանը ողբերգական պատմությամբ և անասելի վշտերով երկիր, իսկ հայ ժողովրդի գոյատևումն էլ դաժան փորձությունների մի շարան դարձրեց: Ասում են՝ քեզ կսիրեն, երբ դու լավն ես, բայց կատեն, երբ լավագույնն ես: Պատահական չէ, որ հայ ժողովրդի համար ողբերգական պահերին ամեն անգամ քաղաքակիրթ աշխարհի ու մեր «քրիստոնյա եղբայրների» անտարբերության արդյունքում կանգնում ենք հայի բնաջնջման ու հայրենազրկման և Հայաստանի հոգևոր ու մշակութային արժեքների կողոպուտի ու ոչնչացման փաստի առջև:

Չգիտես ինչու, Աստված մեզ ծովից ծով հայրենիք տվեց ու մաս-մաս նորից հետ վերցրեց: Հավանաբար, որպեսզի մրցակիցներ չունենանք, մեզ համար ամենադժվարին ուղին ընտրեց: Այնպես արեց, որ աշխարհի գրեթե բոլոր երկրների շահերը մեր երկրում բախվեն, իսկ մոլորակի ամենադաժան, անգութ, մոլեռանդ, բարբարոս, մարդանման գազաններին էլ մեզ հարևաններ կարգեց: Մի կողմից՝ Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Այնքան ոտնատակ տվեց, որ մեր մեջ ազգային արժանապատվությունն ու պետական մտածողությունը սպանեց ու շատերին անհայրենիք, անարժանապատիվ, ամորֆ մի զանգված դարձրեց և հայրենադավությամբ, ազգուրացությամբ, ատելությամբ, չարությամբ, ապերախտությամբ, հայրենիքի նկատմամբ անտարբերությամբ օժտեց, դավաճանությունն ու պարտությունն էլ լռությամբ տանելու համար ցածր զանգվածներ ու ստրուկների մի ողջ բազմություն տվեց ու նրանց հոգիները անգիտության, ստրկության ու ստորության դրոշմով կնքեց:

Ռուս անվանի փիլիսոփա Նիկոլայ Չերնիշևսկին ասել է. «Հայրենիքին դավաճանության համար անհրաժեշտ է հոգու ծայրահեղ ստորություն»: Պետականության ու հայրենիքի, հողի հարգն ու արժեքը չիմացանք, և դրա համար էլ պատժեց մեզ և բազմաթիվ անգամներ պետականությունից ու հայրենիքից զրկեց: «Հայերը միշտ ապրել են օտար կառավարիչների տիրապետության ներքո, ովքեր ծառայել են տարբեր կրոնի: Արդյունքում նրանք վերածվել են մարդկանց, ովքեր թաքցնում են իրենց մտքերը, զգացմունքներն ու մտադրությունները, և վերածվել են խաբեբաների և ստախոսների»,- ասել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, լրագրող Ալեքսանդր Դյուման: Անկախություն ձեռք բերելուց հետո մեզ տրվեց բացառիկ հնարավորություն անկախ ու հզոր երկիր կառուցելու:

Այդպես էլ, ցավոք, անկախ Հայաստանը չկարողացավ ստեղծել ազգային արժեքներ, ունենալ բարձր արժեքներ կրող ազատ քաղաքացիներ, որոնք անհրաժեշտ էին արժանապատիվ և հզոր պետություն կառուցելու համար, և, ինչպես միշտ, փառքն ու նյութապաշտությունը նորից կուրացրեցին և մթագնեցին մեր սրտերն ու հոգիները: «Հայրենիքը չի կարող լինել առանց ազատության, ազատությունը՝ առանց առաքինությունների, առաքինությունը՝ առանց քաղաքացիների։ Դուք կունենաք հայրենիք, եթե քաղաքացի դաստիարակեք. առանց դրա ձեզ մոտ ամենքը՝ սկսած պետության կառավարիչներից, կլինեն ընդամենը խղճուկ ստրուկներ»,- ասել է ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն:

Մեր ազգային ողբերգությունը ամենևին էլ պարտվելը չէ և ոչ էլ պարտվողներին ներելը, այլ պարտության հետ հաշտվելը և պարտության տարածներին մեծարելը, նորից իշխանության բերելն ու փառքի արժանացնելն է: Գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգներն է ասել, որ «հայերը պարտությունից չպարտված ժողովուրդ են», ինչը մեզ մխիթարության ու լավատեսության հույս է ներշնչում: Մեր ողբերգությունը ազգային արժանապատվության ու պետական մտածողության բացակայությունն է, անտարբերությունն է, ստրկամտությունն ու ստրուկի կարգավիճակի ու նվաստացման հետ հաշտվելն է, ազգ ու հայրենիք ուրանալը և նրա նկատմամբ դավադրություն կազմակերպելն է: Եվ այս օրը կանխազգալով էր, որ Նժդեհը սպասում էր այն վարպետին, որ կգար ու կոպիտ գործիքներով իր աչքերը կհաներ, որպեսզի չտեսնի ազգի գլխին գալիք «զուլումներն» ու բարոյական անկումը:

Այսօր Նժդեհի ասած զուլումը հայ ժողովրդի գլխին եկել է, և հայերն ու Հայաստանը գտնվում են նախադեպը չունեցող աննախանձելի՝ նվաստացած, բարոյազուրկ, անճար, խայտառակված ու խղճուկ վիճակում: Պարտությունն ու ձախողումը ամենևին էլ վերջը չեն, սակայն դրանք ընդամենը կատարվածից դասեր քաղելու, ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն կարող են դառնալ, բայց ավելի իմաստուն ու խոհեմ: Հայրենական մեծ պատերազմում պարտված ու ահռելի վնասներ կրած Ճապոնիան ու Գերմանիան, չունենալով հարուստ ռեսուրսներ, այսօր առաջնակարգ տեղ են զբաղեցնում տնտեսության, գիտության, մշակույթի ու տեխնոլոգիաների ոլորտում և ՀՆԱ-ի մակարդակով գրավում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ տեղերն աշխարհում: Գործարար մարդկանց կյանքն ու գործունեությունը ուսումնասիրած՝ «Մեծագույն առևտրականը» գրքի հեղինակ Օգ Մանդինիոն գտնում է, որ «հաջողության գաղտնիքը հենց անհաջողության մեջ պետք է փնտրել»:

Եթե հեռատես, ճկուն ու իմաստուն լինենք, անցյալի սխալները հնարավոր կլինի շտկել: Տաղանդավոր պետական ու ռազմական գործիչ Ուինսթոն Չերչիլն էլ կարծիք է արտահայտել, որ «հոռետեսը դժվարություններ տեսնում է յուրաքանչյուր հնարավորության դեպքում, իսկ լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ»: Մեր ժողովրդի տաղանդն ու հնարավորությունը և աշխարհաքաղաքական առավելությունները ճիշտ օգտագործելու դեպքում մենք կարող ենք զարգացման նոր ուղի գտնել: Պատմությունը վկայում է, որ մենք, որպես կանոն, պետականություն կորցրել ենք ժողովրդի, իշխանների ու նախարարների անհամերաշխության արդյունքում: Իսկ երբ համախմբվել ենք, անպայման ունեցել ենք հաղթանակներ, միայն թե համախմբվում ենք օրհասական պահերին:

«Երբ հայերը բռնում են միմյանց թևերից ուս ուսի և տրորում են գետինը, իրենց թմբուկի ու ծիրանագույն նվագարանների ձայնի տակ, իմ պալատի սյուներն ավելի հավանական է, որ փոշու մասնիկներ դառնան, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց»,- ասել է Հռոմեական Կայսրության պետական ու ռազմական տաղանդավոր գործիչ Հուլիոս Կեսարը: Իսկ հիմա եկել է մեր պետության համար օրհասական և ժողովրդի՝ ուս ուսի տալու պահը: «Վե՛ր կաց, ոտքի ե՛լ, փոթորիկներից աննվաճ կաղնի՛, դո՛ւ գերմարդկային, դո՛ւ գերբնական տառապանքների երկաթե ոգի,- դու պետք է ապրիս, դու կուզես ապրիլ: Եվ վերքդ պոկի՛ր, տո՛ւր ինձ, սիրելի՛ս, և գոտեպնդվի՛ր և խրոխտ ու վես կոչնակդ հնչե՛, թող եղբայրության, և իրավունքի, և ազատության զանգը որոտա քո երկաթեղեն լեռներիդ վրա...»,- որպես պատգամ գրել է Ավետիք Իսահակյանը՝ կարծես կանխազգալով հայ ժողովրդին սպառնացող ոգու սովն ու բարոյական անկումը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինի