«Հրապարակ».Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են
ՔԱՂԱՔԱԿԱՆԸստ տեղեկությունների, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են, առաջիկայում նա պաշտոնանկ կարվի։ Անգամ հավանական փոխարինողների անուններ են շրջանառվում, ընդհուպ անհավանական թեկնածությունների մասին է խոսվում։ Անգամ մի գեներալի, որը թեեւ իշխանությունների կատաղի քննադատներից է՝ գոնե պատերազմից հետո, սակայն վերջերս դրական արտահայտվեց Սուրեն Պապիկյանի նշանակման վերաբերյալ։
Հայաստանում նման մետամորֆոզները բնական են։ Իսկ Դավթյանի փոփոխությունը, ըստ մեր աղբյուրների, պայմանավորված է զենքի վերաբերյալ հայտնի քրեական գործով, որով արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված են նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ զենքի մատակարար ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ Դավթյանին։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...



