Նոյեմբերի 16-ին ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան մինչ այս հայտնել են. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՉճշտված տվյալների համաձայն` 2021 թվականի նոյեմբերի 16-ին ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան մինչ այս հայտնել են։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Մի մասը, որ մենք մտածում ենք` զոհվել են, իրականում գերեվարված են` չճշտված տեղեկությունների համաձայն»,- նշեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` կան նաև տվյալներ, որ գերիների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել, ըստ էության գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել։
«Բոլորի վերադարձի ուղղությամբ մենք շատ ինտենսիվ աշխատում ենք»,– ասացՓաշինյանը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



