Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կամչատկայում ձնահյուսի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել, հայտնում է տարածաշրջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «2021 թվականի նոյեմբերի 24-ից 26-ը ներառյալ Ելիզովսկի լեռնային շրջաններում (հատկապես Պարատունկա գետի ավազան),

ԼԱՅՖ

Նոյեմբերի 29-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Երկրորդ կյանք» հեռուստաֆիլմը, որի գլխավոր դերերում ներկայանում են Վարշամ Գևորգյանն ու Արևիկ Գևորգյանը։

Ֆիլմի մտահղացումը դերասան Վարշամ Գևորգյանինն է։ Վերջինս տևական դադարից հետո է ներկայանում հեռուստանախագծում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նկատեց, որ էկրանային դադարի ընթացքում շարունակել է զբաղվել իր աշխատանքով, պարզապես թատրոնում։

«Հեռուստանախագծերում չերևալու հատուկ միտում չունեի, բայց ուզում էի լավ նախագծով ներկայանալ։ Սպասում էի լավ առաջարկի, ի վերջո, ինքս որոշեցի նախագիծ անել։ Ուրախ եմ, որ «Արմենիա TV»–ն վստահեց ինձ և տվեց այդ հնարավորությունը,– ասաց նա ու նկատեց, որ դերասանական կազմում ընդգրկված են մարդիկ, որոնք սերիալում չեն նկարահանվել կամ քիչ են նկարահանվել։ –Ներգրավել ենք և՛ արդեն կայացած դերասանների, և՛ դերասանների, որոնք նոր են սկսում քայլերը, բայց դեռ իրենց խոսքը կասեն այս ասպարեզում։ Կան դերասաններ, որոնք երբեք չեն խաղացել այս ձևաչափում, շնորհակալ եմ, որ վստահեցին ինձ։ Իհարկե, էլի կան շատ լավ դերասաններ, որոնց կցանկանայի տեսնել նախագծում, սակայն դերաբաշխումն արել ենք ըստ կերպարների համապատասխանության»։

Հեռուստաֆիլմում խաղում են Ժան Նշանյանը, Կառլեն Մուրադյանը, Ֆրիդա Յորկը, Սիրանուշ Լազյանը, Արմեն Քուշքյանը, Արթուր Ղուկասյանը, Լուսինե Ավանեսյանը, Հայկ Դուրգարյանը, Լուիզա Ներսիսյանը, Արման Նավասարդյանը, Կարին Ծատուրյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը (Խուճուճ) և այլք:

Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են Երևանի հիվանդանոցներից մեկում: Ներկայացվում է բժիշկների առօրյան, աշխատանքը, ինչպես նաև անձնական կյանքը: Հեռուստանախագծի գլխավոր հերոսը վիրաբույժ Ռոբերտն է, որը հաջողել է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում: Նա ունի սիրելի աշխատանք, ընկերներ, շքեղ առանձնատուն և գեղեցկուհի կին: Սակայն, օրերից մի օր Ռոբերտի կատարյալ անդորրը խախտում է 20-ամյա ռոք խմբի երիտասարդ կիթառահար Աննան, որի հետ հերոսը ծանոթանում է վիրահատության ժամանակ: Բժշկին մարմնավորում է Վարշամը։

Նա պատմեց, որ կերպարը կերտելու համար բժշկի աշխատանքի մասնագիտական նրբություններն է ուսումնասիրել, վիրահատություններ նայել՝ տիրապետելու շարժուձևին․ ««Արմենիա»  հեռուստաընկերության ղեկավարությունը ի սկզբանե խնդիր էր դրել նկարահանել այնպիսի ֆիլմ, որը դիտելիս բժիշկները չեն ծիծաղի։ Կարծում եմ՝ խնդիրը լուծել ենք։ Խորհրդակցել եմ մասնագետների հետ, վիրահատություններ եմ նայել, ուսումնասիրել ժեստերը՝ ինչպես են հագնվում, ձեռքի ինչ շարժում են անում, ինչպես են լվացվում, հետո ինչ դիրքով են կանգնում, որպեսզի ձեռքերը ստերիլ մնան մինչև ձեռնոց հագնելը։ Մի շարք նրբություններ կան»։

Վարշամը նկատեց, որ բժշկական ոլորտը շատ հետաքրքիր է, հենց դրա համար է մտահղացել նկարահանել բժշկական մելոդրամա․ «Ինչպես արվեստում, թատրոնում, այնպես էլ բժշկության մեջ ուսումնասիրության առարկան մարդն է, պարզապես թատրոնն ուսումնասիրում է մարդու հոգին, բժշկությունը՝ մարդու ֆիզիոլոգիան»։

Ֆիլմի սցենարի հեղինակը  Մարիամ Գևորգովն է։ Վարշամը նշեց, որ սցենարիստի դեբյուտային աշխատանքն է և շատ լավ է ստացվել։

«Հաճելի է աշխատել նոր մարդկանց հետ, լսել նոր գաղափարներ։ Ռեժիսորն էլ Հարություն Խալաֆյանն է։ Քանի որ նա ուներ նաև այլ նախագծեր, նախագծի սկիզբը նկարահանեց, հետո գործը ես շարունակեցի, բայց հիմքն ինքն է դրել»,– ասաց Վարշամը։

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել