Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից տեղեկացնում են, թե ովքեր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը։
«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան:
Եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր ռեակցիա (բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանացավ, հոդացավ), ապա 2-րդ դեղաչափի ստացումը ցուցված է»,-նշված է հայտարարության մեջ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



