Ի՞նչ իրավիճակ է Նորաբակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կրակոցները գյուղից 6-7 կմ հեռավորության վրա են, ես էլ դեռ ստույգ ոչինչ չգիտեմ։ Բայց կրակոցները գյուղում լսվել են, այս պահին կրակոցներ չկան, բայց կարող է շարունակվեն, ով գիտի»,- այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Նորաբակի համայնքապետարանի օպերատոր Արմեն Ղազարյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:
Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ տվյալները ճշտվում են:
Նշենք, որ իրավիճակի հետ կապված զարգացումների և զոհերի ու վիրավորների մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ քիչ հետո կհրապարակվի հայտարարություն։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



