ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հանդիպեն. Բաքվում ԱՄՆ դեսպան
ՔԱՂԱՔԱԿԱՆՄիացյալ Նահանգները ուղիղ կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին, Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը.
«Ինձ համար հաճելի էր տեսնել այս հանդիպման հայտարարություն: ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի երկու երկրների առաջնորդները ուղղակիորեն հանդիպեն: Հուսով եմ, որ այս հանդիպումն առաջընթաց քայլ կլինի երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,-ասել է դեսպանը և հավելել. «Մենք ողջունում ենք այս կամքը, և հուսով ենք, որ կողմերը կօգտվեն դրանից»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



