Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով քննարկում՝ հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում: Ըստ այդմ՝ տնտեսության թվայնացումն ու պետության թվային  օրակարգի իրագործումը նախ և առաջ ենթադրում են ՏՀՏ ոլորտի ընկերությունների թվային վերափոխում:

Ի՞նչ է թվային վերափոխումը։ Դա թվային տեխնոլոգիաների ու լուծումների կիրառումն է ոչ թվային տեխնոլոգիաների ու լուծումների փոխարեն՝ ծառայություններն ու բիզնեսը վերափոխելու նպատակով, ինչպես նաև՝  արդեն իսկ գործող թվային տեխնոլոգիաների արդիականացումը: Այսպիսով՝ թվայնացումը տեխնոլոգիաների և դրանց վրա հիմնված՝ լուծումների որակապես նոր մակարդակի ներդրումն է, այլ ոչ թե գործող հզորությունների ավելացնելը։       

Թե՛ աշխարհում, թե՛ մասնավորապես Հայաստանում, ՏՀՏ ոլորտի ընկերություններն կանգնած են եղել երկընտրանքի առաջ. սեփական ենթակառուցվածքը ծառայեցնել թվային լուծումների համար իբրև միջնորդ հարթակ, թե թվային ծառայություններ մատուցել անմիջականորեն՝ շուկային առաջարկելով սեփական լուծումներ: Շատ կարևոր է նաև պետության ու հանրային շահերը ներկայացնող՝ կարգավորող մարմնի դերը տնտեսության, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի թվայնացման օրակարգին ուղղություն տալու և համագործակցության ասպարեզում: 

Հայաստանի թվային օրակարգին վերաբերող այս և նման այլ խնդիրներ են քննարկվել Խելացի լուծումների կիրառությանը նվիրված՝ Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի ընթացքում՝ «ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներն են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ 

«Երբ տարիներ առաջ, 2006 թվականին ՀԾԿՀ-ն ստանձնեց ոլորտի կարգավորման գործառույթը, խնդիր էր դրված մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը: Համատեղ ջանքերով, մրցակցային սկզբունքներին հավատարիմ՝ մեր երկրում հաջողվեց լուծել այդ հարցը: Այսօր արդեն այլ մարտահրավերներ կան: Նոր տեխնոլոգիաների համար պահանջվող ներդրումներն ահռելի են, իսկ ներկայումս թվային ծառայությունների սպառման ծավալները՝ ցածր: Ուստի, այստեղ մեծ է պետության դերն  այդ ծառայությունների լայն տարածման, դրանց պատվերների ապահովման միջոցով խթանելու մասնավոր հատվածի ներդրումները նոր տեխնոլոգիաներում», - ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը: 

«Ըստ փորձագետների 2022 թվականին ինտերնետին միացված սարքերի թիվն աշխարհում կգերազանցի 29 միլիարդը, իսկ դրանց 40%-ը կլինեն շարժական։ Հայաստանում թվային տնտեսության մասին խոսելիս, մենք ոչ միայն պետք է մտածենք խելացի տան, ամպային, արհեստական բանականության հիման վրա աշխատող տեխնոլոգիաների ներդրման ու հանրայնացման մասին, այլև արագացնենք թվայնացումը հասարակական առավելապես մեծ արժեք ունեցող ոլորտներում, ինչպիսիք, օրինակ, փոքր ու միջին ձեռնարկություններն են, որոնք, կարելի է ասել՝ չեն օգտվում առաջադեմ ամպային ծառայություններից։ Դպրոցներից սկսած թե՛ պետության, թե՛ Ucom-ի, թե՛ գործընկեր օպերատորների անելիքը շատ է», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 


«Շատ կարևոր է հեռահաղորդակցության  դերը՝ որպես թվային տնտեսության կայացման, զարգացման և առաջխաղացման հիմնական ենթակառուցվածք։ Այս համատեքստում իր ուրույն դերակատարությունն է ունենալու հեռահաղորդակցության էվոլյուցիոն հաջորդ փուլը՝ անցումը ենթակառուցվածքային նշանակության ծառայությունների մատուցումից դեպի բովանդակություն, ՏՏ լուծումների՝ ներառյալ ամպային ծառայությունների տրամադրումը, ինչն էլ արդեն մեկնարկել է մեր ընկերության կողմից։

Թվային տնտեսության կայացման գործընթացում կարևոր է նաև թվային ծառայությունների առկայությունը և հետագա զարգացումը պետական ոլորտում։ Եվ այստեղ, հիմք ընդունելով զարգացած երկրների փորձը, կարևոր է, որ պետությունը ստանձնի առաջատարի դերը՝ կիրառելով բոլոր համապատասխան ենթակառուցվածքներն ու լծակներն առաջադեմ թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով», - նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

««Հեռահաղողորդակցությունը որպես «Խելացի խողավակ» (Smart pipe) կամ «Կույր խողովակ» (Blind pipe) բանավեճի ելքը հօգուտ առաջինի, կանխորոշեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետագա ընթացքը: Այսօր նորարարական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես խթանում են հենց ՏՀՏ ոլորտի ընկերությունները՝ քանի որ սպառողների կողմից կա պահանջարկ՝ ավելի հարմարավետ թվային գործիքների՝ հարթակների ու հավելվածների, ամպային պլատֆորմների։ Միաժամանակ՝ ՏՀՏ ոլորտը խթանում է զարգացումը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում և այս ոլորտի ընկերությունների՝ ներառյալ հայկական սթարթափների արտադրանքի, առկա կամ պոտենցիալ սպառողն է՝ քանի որ հենց ինքն է հասկանում թվային վերափոխման հրամայականը։ Որակապես նոր կերպով օպտիմալացվում, ինտեգրվում են տարբեր սարքեր, սարքավորումներ և ենթահամակարգեր՝ թույլ տալով առավել արդյունավետ կառավարում, ավելի բարձր կանխատեսելիություն, ծախսերի ու ռիսկերի նվազեցում՝ ապահովելով բիզնեսի զարգացման համար ավելի հարմարավետ միջավայր և ի վերջո՝ կյանքի որակի բարելավում։ Այս ամենի հետ մեկտեղ առկա են այնպիսի մարտահրավերներ, որոնցում մրցակցությունն առաջնային չէ և որոնց լուծման բանալին ՏՀՏ ոլորտի ու պետության սերտ ու անկեղծ համագործակությունն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր: Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:

Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը