Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ մոդելը «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթից հետո նոր առաջարկներ է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ հաջորդ՝ 2016 թվականն ավելի արդյունավետ ու բեկումնային կլինի: «Արմենպրես»-ի հետ զրույցում 26-ամյա հայ գեղեցկուհին նման համոզմունք հայտնեց` հաշվի առնելով Վիեննայում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը կայացած գեղեցկության մրցույթի արդյունքում արդեն ստացված հրավերներն ու առաջարկները:

«Վիեննայից հետո իմ կողմից Հայաստանը տարբեր մրցույթներում ներկայացնելու արդեն իսկ շատ առաջարկներ է ստացել «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգա»-ն` նախագահ Աշոտ Խաչատրյան, ում շնորհիվ ես հնարավորություն ստացա «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթին մասնակցելու: Բացի մոդելային ցուցադրություններից ու գեղեցկության մրցույթներից, Գերմանիայից ստացվել է նաև հեռուստատեսային շոուներ վարելու առաջարկ, իսկ Փարիզի և Վիեննայի մոդելային գործակալություններից ստացված առաջարկները դեռ քննարկման փուլում են»,-նշեց Լիլիթը՝ մինչև հստակ որոշման կայացումը չցանկանալով բացել փակագծերը և առանձնացնել այդ գործակալություններից որևէ մեկի առաջարկը:

Խոսելով ընդհանարապես «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթում ունեցած հաջողության մասին՝  գեղեցկուհին նշեց, որ հենց միայն այս մրցույթին Հայաստանի դրոշն առաջին անգամ ներկայացնելը մեծ հաղթանակ էր, բացի այդ, Լիլիթը գեղեցկության տիտղոսի համար պայքարող 92 մասնակիցների մեջ հայտնվել է լավագույն ութնյակում, իսկ «Տաղանդներ» կոչվող փուլում ներկայացրել է իր նկարչական տաղանդը, արդյունքում՝ I am woman of the Earth աշխատանքով Լիլիթը հայտնվել է լավագույն հնգյակում:

«Մեծ հպարտություն եմ զգում և, ինչու չէ նաև, ֆավորիտների  թոփ ութնյակում հայտնվելը առաջին անգամ այդ մրցույթին ներկայացնող երկրի համար բավական լավ արդյունք է: Մրցույթում հաղթեց Ֆիլիպինները ներկայացնող գեղեցկուհին, բայց ինձ համար ֆավորիտն Ուկրաինայի ներկայացուցիչն էր: Չնայած սա մրցույթ էր, բայց շատերի հետ եմ ընկերացել: Նույնիսկ երբ ես այդ ընթացքում հիվանդացա, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները հոգ էին տանում: Սա ցույց էր տալիս, որ նրանք ոչ միայն արտաքնապես էին գեղեցիկ, այլ նաև ներքին գեղեցկություն ունեին:  Այս, ինչպÕ �ս նաև 2015 թվականին «Թոփ մոդել Հայաստան» մրցույթին «Թոփ մոդել» տիտղոսին արժանանալը ճակատագրական դարձավ ինձ համար, բայց հուսամ, որ դեռ ամեն ինչ առջևում է»,- նշեց  Լիլիթ Մարտիրոսյանը:

Լիլիթը նշեց նաև, որ շատերը գիտեին ինչպես  Հայաստանի, այնպես էլ այն մասին, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիրն է: «Շատերը մոտենում էին ու հպատանալով նշում, որ գիտեն Հայաստանի մասին, գիտեն, որ ունենք Շառլ Ազնավուր ու հպարտանալու շատ մարդիկ ու առիթներ»,-նշեց Լիլիթ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այս մրցույթներին մասնակցելու համար հովանավորներ չի ընդունում. միակ հովանավորն իր ընտանքին է: 

Հետագա պլանների մասին խոսելով՝ Լիլիթը նշեց, որ ուսումը Լոնդոնում շարունակելու նպատակներ կան, ինչը չի խանգարի իր մոդելային գործունեությանը, իսկ ահա ընտանիք կազմելու մասին դեռ չի մտածում:

Արմենուհի Մխոյան

Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական