Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում, հայտնի է՝ երբ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում։
Նա նաև հայտնում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով` միջադեպերի կանխման նպատակով ուղիղ կապի հաստատելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Պուտինի Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ երկրորդ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



