Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հայաստանը ներկայացնող երգիչը հաղթող է ճանաչվել մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աֆրիկայի ինդուստրալացման համաշխարհային օր, Երեխաների համաշխարհային օր, Մեծ Բրիտանիա՝ Դրոշի օր, Մեքսիկա՝ Մեքսիկական հեղափոխության օր, Վիետնամ՝ Ուսուցչի օր, Ուկրաինա՝ Գյուղատնտեսական աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1876 - ծնվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալ յանը:

1880– Պետրոս Ադամյանը հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։

1894 - ծնվել է հայ խորհրդային բժշկապատմաբան Գաբրիել Հարությունյանը:

1898 - ծնվել է նկարիչ և արվեստաբան Օնիկ Ավետիսյանը:

1899 - ծնվել է նկարչուհի Գոհար Ֆերմանյանը:

1905- Բաքվում սկսվել և այնտեղից Վրաստան և Հայաստան է տարածվել ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Սաստիկ կռիվներ են տեղի ունեցել Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավել և պարտության են մատնել հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։

1910 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Ալեքսանդր Մանասյանը:

1915- ծնվել է գրող Սերո Խանզադյանը: -ծնվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը:

1919- Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Խատիսյանը և Ուսուբբեկովը Թիֆլիսում ստորագրել են խաղաղության պայմանագիր:

1955- վախճանվել է արձակագիր Հակոբ Արամյանը:

1959– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

2005– տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։

2007– մահացել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը։

2007- ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը, որպես փոխհատուցում օսմանյան Թուրքիայում ընկերությունում ապահովագրված, ապա ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին, վճարել է առաջին միլիոնը 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից:

2010- Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում:

2012- վախճանվել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

2019-Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, որը մոտ հինգ րոպե մարտնչել է գիշատչի դեմ, ինչից հետո ընձառյուծը հեռացել է։ Նման կերպ հաստատվել է այդ տարածքում ընձառյուծի գոյությունը:

2020- համաձայն եռակողմ հայտարարության, ադրբեջանական բանակը մտել է Աղդամի շրջան: -պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Տոնոյանը, նրա փոխարեն նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը։

ԱՇԽԱՐՀ

284 -Դիոկլիտիանոսը (Գայ Ավրելիուս Գալերեյ) դարձել է Հռոմի կայսր:

1849- Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվել է Սեչենիի շղթայակապ առաջին կամուրջը։

1889 –ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:

1894- վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը:

 

1910- վախճանվել է ռուս գրող և փիլիսոփա Լև Տոլստոյը:

1917 - Ուկրաինան հռչակվել է հանրապետություն:

1925– ծնվել է բալետի ռուս հանրահայտ պարուհի Մայա Պլիսեցկայան:

1935 -փորձարկող օդաչու Ստեպանովսկին «Օղակ» նախագծի շրջանակներում աշխարհում առաջին անգամ օդ է բարձրացրել ТБ-3 ծանր ռմբակոծիչը, որին ամրացված են եղել թվով հինգ կործանիչ –ինքնաթիռներ:

1945–սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունն ընդդեմ նացիստական Գերմանիայի պարագլուխների։

1962 -ավարտվել է Կարիբյան ճգնաժամը, որը քիչ էր մնում վերածվեր ատոմային պատերազմի:

1977- Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դարձել է Իսրայել այցելած առաջին արաբական երկրի ղեկավարը:

1979 -առաջին անգամ հիվանդին ներարկել են արհեստական արյուն:

1985– թողարկվել է Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։

1990 - Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն:

1998- վախճանվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Գալինա Ստարովոյտովան:

2004 -Միս Կաննավերի տիեզերակայանից Դելտա-2 7320-10 հրթիռով տիեզերք է ուղարկվել Swift ուղեծրային աստղադիտարանը:

2008- Դոու Ջոնսի գործակիցն անկում է ապրել՝ հասնելով 1977 թվականից ի վեր ունեցած իր ամենացածր արժեքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh