Հունաստանի ափերի մոտ միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, զոհվել է տասը մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի ափերի մոտ՝ Ֆարմակոնիսի կղզու մերձակայքում, միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի առափնյա պահպանության ներկայացուցիչներին:
Գործակալության տվյալներով՝ զոհվածների թվում եղել է մի կին եւ չորս տղամարդ: Եվս 13 մարդու ջրից դուրս են բերել փրկարարները: Ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկու մարդ դեռեւս անհայտ կորած է համարվում: Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում են ուղղաթիռ, պարեկանավ եւ մասնավոր նավեր:
Ֆարմակոնիսի կղզին գտնվում է Էգեյան ծովում՝ Թուրքիայի ծովափից ոչ հեռու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



