Երկու տարեկան երեխան խաղացել է ալիգատորի հետ և մնացել անվնաս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում երկամյա երեխան վախեցած հոր աչքի առաջ խաղացել է ալիգատորի հետ, որը խրված էր դրենաժային ջրատարում։ Այս մասին հայտնում է WION լրատվական ալիքը։
Տղան այնտեղ նկատել է կենդանուն և նրան շփոթել կրիայի հետ: Հետո որոշել է խաղալ սողունի հետ, որը հուսահատ փորձում էր դուրս գալ։
Երեխայի հայրը՝ Ջո Բրենները, նկատելով, որ երեխան խաղում է վտանգավոր կենդանու հետ, անմիջապես հանել է նրան ջրատարից։ Բրենները ցնցված էր, սակայն նրա ճիշտ արձագանքն օգնեց խուսափել տհաճ հետեւանքներից։ Երեխան մնացել է անվնաս։
Միջադեպի մասին հայտնել են դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատին, որոնք ազատել են խրված սողունին: Այժմ տեղական իշխանությունները հետաքննում են, թե ինչպես է ալիգատորը հայտնվել քաղաքի ջրահեռացման համակարգում:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



