Մահացել է «Գիշերային պահակախումբ» սերիալի դերասանը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է կինոյի եւ թատրոնի ռուս դերասան Իգոր Սավոչկինը։ Այդ մասին բլոգեր Ալեսյա Կազանցեւան հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Տեղեկացա, որ երեկ կյանքից հեռացել է Իգոր Սավոչկինը։ Նրանցից մեկն, ով բարի էր իմ հանդեպ այն ժամանակ, երբ ես նոր էի սկսում։ Իգորն աշխատում էր «Բազելեւսում», զբաղվում էր հետարտադրական գործընթացով։ Մարդիկ, որոնք մեր ոլորտից չեն, նրան ճանաչում են որպես հայտնի դերասան»,- գրել է Կազանցեւան։
Արտիստը կյանքից հեռացել է 58 տարեկանում, մահվան պատճառը չի նշվում։ Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ նա հոսպիտալացվել է մեջքի շրջանում ցավի պատճառով։ Հետագայում հաղորդվում է, որ նա իրեն նորմալ է զգում եւ ծրագրում է դուրս գրվել հիվանդանոցից։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



