Ֆրանսիայի վարչապետը չի բացառել, որ երկրում նոր ահաբեկչություններ կարող են տեղի ունենալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի բացառել, որ իսլամիստները կարող են իրականացնել նոր ահաբեկչություն երկրում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նման հայտարարություն նա արել է հունիսի 26-ին, Փարիզի Օռլի օդանավակայանում, Կոլումբիայից անմիջապես վերադառնալուց հետո:
«Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Թունիսում ահաբեկչությունները կարող կրկնվել»,- ասել է Վալսը:
Նա խոստովանել է, որ այն, ինչ տեղի է ունեցել, «լուրջ փորձություն է ֆրանսիական հասարակության» համար, և կոչ է արել բնակչությանը «հանգստություն պահպանել»:
Վալսը հավելել է, որ ուրբաթ օրն իսլամիստի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը «ուժեղ լարվածություն է ստեղծել ֆրանսիական հասարակության մեջ»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



