ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում օդանավ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Լեբանոնի շրջանում (Փենսիլվանիայի նահանգ) մեկ շարժիչանի օդանավ է կործանվել, որի հետեւանքով 4 մարդ է տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Beechcraft ընկերության արտադրության օդանավը դեկտեմբերի 22-ին օդ է բարձրացել Մայերսթաուն քաղաքի օդանավակայանից եւ ուղեւորվել Իլինոյս նահանգ: Օդանավն ընկել է օդ բարձրանալուց քիչ հետո: Օդանավում գտնված բոլոր անձինք վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Միջադեպի պատճառները հայտնի չեն: ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին:



