Հայ արիները նշել են Միհր աստծո վերածնունդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁմեռային արևադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, հայ արիներն ու հեթանոս հայերը նշել են Հայոց արդարադատության աստված Միհրի վերածնունդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, հայ արիներն ու հեթանոս ազգայնականներն այս անգամ ծիսական արարողությունը կազմակերպել են 4 վայրերում՝ սահմանակից Արև մտյան Հայաստանի, Նախիջևանի և Ջավախքի տարածքներին, ինչպես նաև Արցախում՝ Շահումյանի շրջանին հարակից տարածքում: Այնուհետև միասնական խիսական և տոնական արարողություն է կազմակերպվել քաղաքամայր Երևանում:
Այդ օրը արևագալն է նաև, ու Միհր աստվածն այս բնական կարգի վերահաստատումով պաշտվել է նաև որպես լույսի ու ջերմության աստված (Արեգակ-Աստված): Հայ տեսակի արարման տոնից հետո, հայ արիները Ձմեռային արևադարձի օրը փառաբանում են Հայոց աստծուն՝ Տիեզերական արդարության և իրավունքի վերահաստատման ակնկալիքով, հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման համար՝ երկիր մոլորակում և բոլոր տիեզեաաշխարհներում:
Ավարտական և միասնական ծեսին մասնակցել են նաև Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, հոգևոր հանձնախմբի և Թաքնագիտական կենտրոնի ներկայացուցիչները, նաև ՀԱՄ ՀԱՄ սփյուռքյան կառույցներից ժամանած արորդիներ:



