«Ժողովուրդ». Քահանան խիստ վիրավորված է վարչապետ Հովիկ Աբրահամյանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, ով ծառայում է Արարատի մարզի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցում, խիստ վիրավորված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Բանն այն է, որ Տեր Մխիթար քահանային նախապես խոստացվել էր, որ նա իր ծառայությունը շարունակելու է Արտաշատում մայիսի 31–ին բացված Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սակայն վարչապետն իր խոստմանը տեր չի կանգնել, և եկեղեցում այլ քահանա է նշանակվել: Ինչն էլ խիստ վիրավորել է քահանային:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Տեր Մխիթարի հետ, ով ասաց. «Ես այս թեմայի շուրջ չեմ ցանկանում խոսել: Շատ բան կարող են ասել, բայց ես հարմար չգտա այնտեղ աշխատել։ Ես այնտեղ նշանակված եմ եղել ի սկզբանե՝ ժամանակավոր վարչական աշխատանքները, ներքին հարդարանքները կատարելու համար: Ես իմ պարտականությունները կատարեցի ու վերջացրեցի: Հիմա տեղափոխվել եմ Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ ծառայության»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



