Ներքին և արտաքին թուրքերը հայ ժողովրդի դեմ իրականացնում են ծրագրավորված պատերազմ՝ սահմանին, դիվանագիտության մեջ և քարոզչական հոսքերում. Արմեն Աշոտյան
ԲԼՈԳԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Քանիցս ասել եմ, որ դավաճան հողատուների բազմաթիվ հիմար հայտարարություններ ուղղակիորեն ծառայում են ադրբեջանական պրոպագանդայի համար եւ օգտագործվում են նրանց կողմից միջազգային հարթակներում սեփական կեղծիքները եւ հանցագործությունները արդարացնելու համար։
Վարչապետի, սպիկերի, ԱԽՔ-ի պաշտոններին թառած ոչնչությունները, նրանց փնթի ուսապարկերը Հայրենիքի հանձնման գործընթացին զուգահեռ հետեւողականորեն պարարտ հող են ստեղծում Հայաստանի ազգային շահերի եւ պատմական իրողությունների խեղաթյուրման համար։
Ինքս ականատես եմ եղել եւ հակադարձել եմ ադրբեջանցինների եւ նրանց եվրոպական լոբբիստների նմանատիպ «փաստարկներին»։
Ներքին եւ արտաքին թուրքերը հայ ժողովրդի դեմ իրականացնում են ծրագրավորված պատերազմ՝ սահմանին, դիվանագիտիւթյան մեջ եւ քարոզչական հոսքերում։
Իսկ մենք դեռ չենք գտել նրանց դեմն առնելու հակաթույնը։

1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
3
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
5
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը



