Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի համաձայնությունը կարող էր բերել Ռուսաստանի և Հայաստանի համար բարոյահոգեբանական, մարտավարական, ռազմաքաղաքական և դիվանագիտական առավելությունների պահպանման․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ccbs.news-ն «Հայաստանը կարող է դառնալ սակարկության մանրադրամ Արևմուտքի հետ Ռուսաստանի մեծ խաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքները փոխել են աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան և ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը ուղղակի ռազմական աջակցություն էր ցուցաբերում Երևանին և ձգտում էր ուժերի որոշակի հավասարակշռություն ստեղծել Հայաստանի լիակատար պարտությունը կանխելու համար, ռազմական արշավի արդյունքը շատ ողբալի է դարձել նրա դաշնակցի համար և նեղացրել Հարավային Կովկասում հայկական գործոնի միջոցով Մոսկվայի ռազմավարական շահերը իրագործելու հնարավորությունների շրջանակը։

Եվ եթե նախկինում Ռուսաստանի Դաշնությունը առաջատար ռազմաքաղաքական ուժ և առանցքային գործոն էր այդ տարածաշրջանում, ապա ներկայումս, մի շարք փորձագետների կարծիքով, Մոսկվան ստիպված է իր ավանդական քաղաքականությունն այդ տարածքում հարմարեցնել փոփոխված պայմաններին։ Թեև Մոսկվան խաղաղապահ զորախումբ է մտցրել հակամարտության գոտի և պահպանում է հետպատերազմյան խաղաղ կարգավորման գործում իր հատուկ դերը, նա կորցրել է իր աշխարհաքաղաքական առաջնորդի դերը Հարավային Կովկասում և ստիպված է հաշվի առնել նաև Թուրքիայի շահերը։ Հիմա Մոսկվայում հիմք չեն տեսնում ամրապնդվելու և ներդրվելու պարտված Հայաստանում, որն այլևս ի վիճակի չէ խմբավար լինել այն գործառույթների իրականացման գործում, որոնց վրա Մոսկվան նախկինում կարող էր հույս դնել։ Այդ մասին են վկայում մի շարք դիտարկումներ։ Այսպիսով, Կրեմլը գործնականում դադարել է արձագանքել Բաքվի և Անկարայի դեմարշներին՝ կապված Երևանի հետ։

Ըստ ռուս վերլուծաբան Ժելենինի, նման սպառնալից բռնի շարժումներին արձագանքելու փոխարեն Ռուսաստանը սահմանափակվում է Երևան ուղարկելով «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին, որն ընդգծված հանգստությամբ քննարկում է միայն երկկողմանի տնտեսական խնդիրները: Մոսկվան, մեղմ ասած, չի խոչընդոտում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Էրդողանի նախաձեռնության զարգացմանը, որն ունի երկու պետությունների միջև սահմանների հետագա բացման հեռանկար։ Նա նաև չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով։ Ռուսաստանը ներկայումս ո՛չ իմաստ, ո՛չ էլ գործնական օգուտներ չի տեսնում նորաստեղծ տարածաշրջանային Անկարա-Բաքու-Իսլամաբադ դաշինքին դիմակայելուց, որը ներառում է նաև Քաթարը:

Մոսկվան հիմա իր գլխավոր շախմատային խաղն է խաղում Արևմուտքի հետ։ Այդ առումով հավել յալ սրումը հարավում և թույլ ու ռեսուրսներ չունեցող դաշնակցին աջակցելը ռուսական քաղաքական վերնախավի կողմից դիտվում է որպես միջոցների անթույլատրելի վատնում։ Հակառակը, հարավային ուղղությամբ որոշակի զիջումները արևմտյան ուղղությամբ Մոսկվային նաև օգուտներ են խոստանում։ Մոսկվան առիթը բաց չի թողնի օգտագործելու Անկարայի հետ հարաբերությունները, որպեսզի խարխլի իր արևմտյան դաշնակիցների միասնությունը։ Մոսկվայի այդ դիրքորոշման վրա ազդում է նաև մեկ այլ լուրջ գործոն. կա ևս մեկ լուրջ խաղացող, որը դժգոհ է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից և իրեն համարում է «մեկուսացված» նոր ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակից։ Դա Իրանն է, որը վերջին մեկ ամսում գնացել է Ադրբեջանի, հետևաբար և Թուրքիայի հետ հարաբերությունների ակնհայտ սրման։ Ըստ ամենայնի, Իրանը կարծում է, որ Ռուսաստանը «զիջել» է իր ընդհանուր շահերը Հարավային Կովկասում, և այժմ Թեհրանը լրջորեն հույսը դրել է Չինաստանի աջակցության վրա։

Ենթադրվում է, որ Ռուսաստանի ակնհայտ չեզոքության ֆոնին Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի և Պակիստանի ակտիվ քաղաքականությունը հանգեցնում է Հարավային Կովկասում չինական և իրանական շահերի դուրս մղմանը։ Ժամանակը ցույց կտա, թե որքան ընդունակ կարող է լինել չին-իրանական տանդեմը Հարավային Կովկասում, բայց ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Ռուսաստանը ակնհայտորեն չի ցանկանում Չինաստանի հզորացումը Կովկասում։ Ըստ ամենայնի, Մոսկվային ավելի հարմար է տարածաշրջանի ճակատագիրը որոշել Անկարայի հետ, քան ծանրքաշային Չինաստանի։ Ռուսաստանը և Թուրքիան Մերձավոր Արևելքի, Մագրիբի, Կովկասի, Միջերկրական և Սևծովյան տարածաշրջաններում ունեն բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնք կարող են լուծվել փոխզիջումների և համագործակցության մեթոդներով։ Ավելին, ռուս-թուրքական համագործակցության ընդլայնումը խորացնում է այն սեպը, որն արդեն առկա է Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում։ Այդ առումով, ցավոք, Հայաստանը կարող է սակարկության մանրադրամ դառնալ Ռուսաստան-Արևմուտք մեծ խաղում։

44-օրյա պատերազմի ընթացքում իրավիճակը մասամբ փրկելու, տարածաշրջանում ստատուս-քվոն և ուժերի նախկին հավասարակշռությունը պահպանելու մի քանի հնարավորություն եղել է։ Երևանը լուրջ սխալ է թույլ տվել հոկտեմբերի սկզբին, երբ մարտերը տարբեր հաջողություններով էին ընթանում, և Ադրբեջանը լուրջ կորուստներ էր կրել։ Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը փորձել է հասնել ռազմական գործողությունների դադարեցման, սակայն Երևանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մերժել է Պուտինի այդ նախաձեռնությունը։ Երևանի համաձայնությունը կարող էր բերել Ռուսաստանի և Հայաստանի համար բարոյահոգեբանական, մարտավարական, ռազմաքաղաքական և դիվանագիտական առավելությունների պահպանման, Ադրբեջանի համար շատ անորոշ իրավիճակ կստեղծվեր, և Բաքուն կբախվեր լուրջ ներքաղաքական առճակատման և հանրային դժգոհության։

Այնուամենայնիվ, հոկտեմբերի սկզբին Երևանի անհեռատեսությունը հանգեցրել է Հարավային Կովկասում ռուսական շահերի հետագա լուրջ կորուստների և Հայաստանի վրա խաղադրույք կատարելուց հրաժարվելուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Առաջիկա եղանակը տարբերվող կլինի․ Գագիկ ՍուրենյանՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսըՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք