Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են լեգիտիմացվում Ադրբեջանի հավակնությունները․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից ու հրադադարի մասին հայտարարությունից արդեն մեկ տարի է անցել, իսկ Արցախյան հիմնահարցի շուրջ դիրքային պայքարը շարունակվում է։ Ադրբեջանը փորձում է խնդիրն ամբողջությամբ տեղափոխել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների դաշտ։ Դրա համար էլ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները խաղաղության պայմանագիր կնքելու կոչեր են ուղղում Հայաստանին։ Իսկ իրենց պատկերացրած հաշտության պայմանագրի բովանդակությունը պարզ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Միևնույն ժամանակ, Հայաստանին զիջումներ պարտադրելու համար Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ոչ միայն ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, այլև տեղաշարժի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ քաղաքացիների համար։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածին, որն ադրբեջանցիները զավթել են Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ տարածք ներխուժելուն զուգահեռ։ Դեռևս այս տարվա ամռանը ադրբեջանցիները փակեցին Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, ինչը Սյունիքում ապրող քաղաքացիների տեղաշարժի, պարենի մատակարարման ու, ընդհանրապես, Իրանից դեպի Հայաստան և Հայաստանից Իրան բեռների տեխափոխման խնդիր առաջ բերեց։ Թվում էր, թե Հայաստանը պետք է ուժի միջոցով այդ հատվածից դուրս շպրտի ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին կամ էլ միջազգային տարբեր հարթակներում բարձրացնի Ադրբեջանի անօրինական առաջխաղացման և հայ քաղաքացիների տարրական իրավունքները (ճանապարհի փակման արդյունքում մի շարք բնակավայրեր զրկվեցին անգամ հացի մատակարարումներից) ոտնահարող քայլերի դատապարտման հարցը։

Բայց տեղի ունեցավ անսպասելին. կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր խոսքում Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածը ներկայացրեց ադրբեջանական անվանումներով՝ «Էյվազլի» և «Չայզամի»։ Ու վարչապետի այդ «կախարդական» արտահայտությունից հետո ադրբեջանցիները միանգամից բացեցին ճանապարհը։ Հարց կարող է ծագել՝ ինչո՞ւ։ Շատ պարզ է, որ իր նման արտահայտությամբ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ճանաչեց այդ հատվածում Ադրբեջանի իրավունքները՝ ըստ էության լեգիտիմացնելով Բաքվի նկրտումները։ Իսկ Փաշինյանի կողմից ներկայացվող հիմնավորումները հետևյալ տեսքն ունեն, թե խորհրդային ժամանակներում Որոտան և Շուռնուխ գյուղերի մոտով է անցել Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանը, որը հետագայում վերածվել է պետական սահմանի։ Սա այլ կերպ չի կարող որակվել, քան Ադրբեջանին արված միակողմանի զիջում, որովհետև չկա դրա մասին իրավական ուժ ունեցող երկկողմ միջպետական փաստաթուղթ։

Իրականում Փաշինյանն այդ տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրավասությունը հանրությունից գաղտնի ճանաչել է դեռևս 2020 թ. դեկտեմբերին, քանի որ նա ԱԺ ամբիոնից նշեց, թե հենց այդ ժամանակ է պայմանավորվածություն ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ուստի հայկական կողմի դիրքորոշումն էլ թույլ տվեց, որպեսզի Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում Ադրբեջանը Իրանի քաղաքացիներից մաքսատուրք գանձի։ Չէ՞ որ եթե այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի իրավասությունը, Իրանն ինչպե՞ս կարող է չճանաչել։ Օրերս էլ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, թե ադրբեջանական կողմը հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Ստացվում է, որ, առանց իրավապայմանագրային դաշտի հստակեցման, սահմանագծում է տեղի ունենում, իսկ հայկական կողմը դա նորմալ է ընկալում։ Եվ որպես ադրբեջանական կողմին հակադիր պատասխան՝ ՀՀ իշխանությունների կողմից էլ ընդգծվում է այն հանգամանքը, թե այդ դեպքում էլ Հայաստանը մաքսակետեր կտեղադրի իր հատվածում։ Բայց հարցն այնէ, որ մեր կողմից մաքսակետեր տեղադրելու իրողությունը շատ հեռու է հաղթաթուղթ լինելու հանգամանքից, քանի որ այդ ճանապարհը ոչ թե Ադրբեջանին է պետք, այլ Հայաստանին։ Բացի այդ, ինչքան էլ շեշտվի այլընտրանքային ճանապարհի կարևորությունը, միևնույնն է, Տաթևի ոլորաններով անցնող նոր վերանորոգված ճանապարհը չի կարող փոխարինել Գորիս-Կապան ճանապարհին։ Հաշվի առնելով տեղանքը, այն ավելի դժվարանցանելի է հատկապես եղանակային ոչ բերանպաստ պայմաններում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ գործի են դրվում Կապանի օդանավակայանի հնարավորությունները, և այսուհետ ԵրևանԿապան-Երևան կանոնավոր չվերթներ են նախաձեռնվելու։ Մյուս կողմից՝ այլընտրանքային ճանապարհը չի լուծում Սյունիքի մի շարք բնակավայրերի հաղորդակցության հարցը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները չէին կարողացել հասնել դպրոց։ Այս դեպքում արդեն պետությունը առնվազն պետք է նախաձեռնի առկա պահանջներին համապատասխան ճանապարհների կառուցում դեպի մեկուսացման մեջ հայտնված գյուղեր, ինչի մասին դեռևս որևէ խոսք չկա։ Պետք է հաշվի առնել, որ այդ բնակավայրերի հետ կապված խնդիրը ավելի կսրվի հատկապես ձմռանը, երբ ձյան հետ կփակվեն նաև այդ գյուղեր տանող արահետները։

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները ամբողջ ուժով ձեռնամուխ եղել Սյունիքի համայնքապետների վրա գործեր կարելուն ու նրանց կալանավորելուն։ Դրանով լուծվում էր հնարավոր դիմադրությունը կոտրելու հարցը, որպեսզի անցնցում զիջումներ արվեն Ադրբեջանին։ Իսկ այս հանգամանքը Փաշինյանին հնարավորություն է տալիս իր միակողմանի զիջումները հանգիստ հանրության վրա «ծախել», թե դրանց այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով