Վրացի և թուրք սահմանապահները համատեղ ուսումնավարժանքներ են անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրացի և թուրք սահմանապահները համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել Սամցխե-Ջավախեթի մարզի սահմանամերձ հատվածում:
Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը, զորավարժանքներին մասնակցել են Վրաստանի սահմանապահ ոստիկանության Ախալցխայի վարչության ռազմավարական և Թուրքիայի Զինված ուժերի 25-րդ գումարտակի խմբերը:
Ըստ զորավարժությունների սցենարի նախատեսվում էր անօրինական ներգաղթյալների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունի անօրինական փոխադրման փորձի կանխում իրականացնել:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժանքի նպատակը փորձի փոխանակում է ցամաքային սահմանների պահպանության ոլորտում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



