Նիկոլը մոտավորապես ասում է հետևյալը. Վազգեն Սաղաթելյան
ԲԼՈԳՎազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Ադրբեջանը հայտնել ա մեզ, որ անցակետ ա դնում Կոմիտասի պողոտայի վրա։ Ամեն դեպքում անհանգստանալու առիթ չկա, քանի որ մենք մեկ շաբաթ առաջ ասֆալտապատել ենք այլընտրանքային Քոչարի փողոցը։ Ես ինքս վերջին անգամ Քոչարով եմ իջել տուն ու նկատել եմ, որ ահագին մեքենա նորմալ օգտվում ա: Ժամանակի կորուստ չկա, քանի որ ասֆալտը ավելի լավն ա, սվետաֆորներն էլ ավելի քիչ։ Հա, որոշ դժվարություններ դեռ ունենք նույն Երազ թաղամասի բնակիչների մասով, բայց մոտ ժամանակներս էդ հարցին լուծում կտանք անպայման։ Ուզում եմ հատուկ նշել, որ անցակետը ՉԻ ԴՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ, այն դրվում է ադրբեջանական Թոֆիկ Կուլիևի պողոտայի վրա (նախկին Կոմիտասի պողոտա)։
Եվ ուրեմն
Ապագա, կա ապագա
Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
3
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
4
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու



