Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես տուն կառուցել ապակե շշերից․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մտածելով սեփական տունը կառուցելու մասին` մարդն առաջին հերթին մտածում է, թե ինչ նյութ ընտրել: Ներկայումս կարելի է հոյակապ տուն կառուցել աղյուսից, փայտից, փրփրաբլոկից և այլն: Իսկ երբևէ լսե՞լ եք շշից տների մասին: Խոսքը, մասնավորապես, ապակե շշերի մասին է: Հատուկ WOBO շիշաղյուսները, որոնցից կարելի է տուն կառուցել, արտադրել է իռլանդական Heineken գարեջրային ընկերությունը: Ամեն ինչ սկսվել է 1960 թվականին, երբ Ալֆրեդ Հայնեկենը, լինելով ընկերության սեփականատեր, ժամանել է Կարիբյան կղզիախմբի Կուրասաո կղզի՝ ստուգելու իր գործարանը: Նա տհաճորեն զարմացել է՝ տեսնելով, որ տեղի հրաշալի լողափերը լցված են գարեջրի դատարկ շշերով: Ինչպես հետո է պարզվել, կղզում ապակե տարաների հավաքման և հանձնման համակարգ գոյություն չի ունեցել:

Ալֆրեդին նաև զարմացրել է այն, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրում տեղաբնակները: Այդ չափազանց աղքատ մարդիկ չէին կարող ունենալ իրենց տունը, քանի որ այդ մեկուսացված կղզում շինարարական նյութերի խիստ պակաս կար: Ալֆրեդ Հայնեկենը շրջել է կղզով, նայել շուրջը և մտածել, որ այդ դատարկ շշերը կարող են օգտագործվել տուն կառուցելու համար: Նա կիսվել է իր գաղափարով հոլանդացի ճարտարապետ Ջոն Հաբրակենի հետ, որն էլ, ի վերջո, ձեռնամուխ է եղել շիշ-աղյուսի ստեղծմանը: Շշի տեսքը վերջնական ձևի բերելու համար պահանջվել է երեք տարի: Արդյունքում, 1963 թվականին արտադրվել է հարյուր հազար հատ շիշ- աղյուս: Այդ արտադրանքի անունը կնքվել է «Համաշխարհային շիշ» (WOBO):

Հաշվարկների համաձայն, հենց 100 հազար շշից հնարավոր է կառուցել 100 տնակ, որի չափերը կլինեն 3x3 մետր: Դժվար է ասել, թե քանի տուն է կառուցվել շշե աղյուսներից, քանի որ շիշ-աղյուսից կառուցված ընդամենը մի քանի շինություն է գոյատևել մինչ մեր օրերը: Դրանցից երկուսը պատկանում են հենց Heineken ընկերությանը: Խոսքը ավտոտնակի և փոքրիկ տնակի մասին է հոլանդական Նորդվիգ քաղաքում: Չնայած հոլանդացի դիզայներ Ռինուս վան դեն Բերգի և Ջոն Հաբրակենի ջանքերին, որոնք նախագծել են շշից աղյուսով շինություններ, Heineken WOBO նախագիծը զարգացում չի ստացել: Այս ամբողջ պատմության մեջ արժե գնահատել միայն Ալֆրեդ Հեյնեկենի ջանքերը, որը դեռ 1960 թվականին է փորձել մաքրել շրջակա միջավայրը աղբից և միանգամյա օգտագործման միջոցներից, իսկ համաշխարհային հասարակությունը նման խնդիրներին սկսել է ուշադրություն դարձնել միայն 1990-ականներից հետո:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ