Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղաղություն մուրալու դեպքում թշնամին ավելի սանձարձակ է դառնում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնահարցի շուրջ ստեղծված մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, քանի որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի բանակցային գործընթացի վերականգնման նպատակով կառուցողական մթնոլորտ ստեղծել։ Ավելին՝ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Արցախյան հիմնահարցն արդեն անցյալում է, քանի որ խնդիրը լուծել են միակողմանի՝ ուժի միջոցով, և դրա շուրջ բանակցելու որևէ իմաստ չեն տեսնում։ Դրա փոխարեն օրակարգ է բերվում Հայաստանի տարածքով Նախիջևանի ու Թուրքիայի հետ կապվելու հարցը։ Սակայն հայկական կողմից հնչող հայտարարությունները հիմնականում վերաբերում են խաղաղության օրակարգին, քանի որ իշխանությունները անընդհատ հավաստիացնում են, թե ժողովուրդն իրենց դրա համար է մանդատ տվել ընտրություններում։

Ըստ այդմ, Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղության դարաշրջան բացելու առաջարկը իրենք են արել, այն էլ մի քանի անգամ։ Իսկ կարկառուն իշխանական պատգամավորներից մեկն էլ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալու նպատակով հայտարարում է, թե ցանկացած հարևանի հետ էլ կարելի է խաղաղության դարաշրջան բացել։ Սրանով, կարծես, իշխանական պատգամավորը փորձում է համոզել, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության հասնելն անհնար չէ, ինչպես շատերը կարծում են։ Եթե իրոք այդպես է, ապա այդ դեպքում ի՞նչն էր խանգարում նախքան պատերազմը նպաստել խաղաղությանը։ Մի՞թե իշխանությունների երազած խաղաղությունը պետք է լիներ 5 հազար զոհերի արյան հաշվին։

Կամ դրան Հադրութն ու Շուշին էին խանգարո՞ւմ, որ հայտնվեն հակառակորդի տիրապետության տակ։ Ի՞նչ է, իրենց պետք էր խայտառակ պարտություն ու կապիտուլ յացիոն հրադադա՞ր, որից հետո միայն գնան խաղաղության։ Իշխանությունների դիրքորոշումն ավելի շատ նմանվում է խաղաղություն խնդրելուն կամ մուրալուն։ Իսկ Ադրբեջանի ղեկավարության պահվածքը ցույց է տալիս, որ Բաքուն որևէ կերպ մտադիր չէ ընդառաջ գնալ խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Փաշինյանի թախանձանքներին։ Բացի այդ, տարածաշրջանին վերաբերող ցանկացած մոտեցում ներկայացնելիս պետք է դիտարկել այն հանգամանքը, թե այն արդյո՞ք իրատեսական է, քանի որ Ադրբեջանը այդ օրակարգը կարող է ծառայեցնել միայն իր շահերին, հայկական կողմից ստանա զիջումներ, բայց փոխարենը հայկական կողմին ոչինչ չտա։

Եթե Բաքուն շահագրգռված լիներ խաղաղության հաստատմամբ, ապա ադրբեջանական զինված ուժերը գրեթե ամենօրյա գրաֆիկով չէին խախտի հրադադարի ռեժիմն ու կրակ չէին բացի Շուշիի մոտակայքում ջրատար խողովակի վրա աշխատող անձանց ուղղությամբ, որի հետևանքով զոհ և վիրավորներ կան։ Ստացվում է, որ Ադրբեջանը նույնիսկ Արցախում ռուս խաղաղապահների առկայության հանգամանքը հաշվի չի առնում, այդ դեպքում զարմանալի է, թե Փաշինյանն ինչպե՞ս է պատկերացնում, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կարող է կապվել Իրանի ու Ռուսաստանի հետ։

Եվ դեռ հարցական է, թե Ադրբեջանի տարածքով ՀՀ քաղաքացիներն ու հայկական ապրանքները անվնաս կհասնե՞ն տեղ... Ճիշտ է՝ Փաշինյանը իր հայտարարություններում ճանապարհների ապաշրջափակման թեման միշտ տաք է պահում, բայց իր քայլերը ցույց են տալիս, որ այդ ապաշրջափակումը նման է ավելի շատ ճնշող բլոկադայի։ Թեև իշխանականները լուրջ դեմքերով հավաստիացնում են, թե Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար, սակայն Փաշինյանը վախենում է գնալ այդ ճանապարհով։ Նա վերջերս Կապան էր այցելել ոչ թե Գորիսի միջպետական ճանապարհով, այլ այդ ուղին շրջանցող Տաթևի գրունտային՝ այժմ վերանորոգվող ճանապարհով։ Երևում է՝ Փաշինյանը հասկացել է, թե իրականում որքան «անվտանգ» է այդ ճանապարհը։ Այդ դեպքում արդեն կարելի է հասկանալ նրանց հոգեվիճակը, ովքեր, իրենց բնակության վայրով կամ աշխատանքով ու այլ հանգամանքներով պայմանավորված, ստիպված են լինում ամեն անգամ այդ ճանապարհով երթևեկել։

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն էլ օրերս Արցախ էր այցելել, որի արդյունքում տեսանք, թե Բաքուն ինչ վայնասուն է բարձրացնում՝ հայտարարելով, որ դրա կրկնության դեպքում արդեն միջոցներ են ձեռնարկելու։ Հիմա Արշակ Կարապետյանը համարձակություն կունենա՞ երկրորդ անգամ Արցախ մեկնելու։ Մյուս կողմից էլ՝ եթե խաղաղության օրակարգը գործում է, ապա ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում Արցախ գնալ, և պատերազմից հետո չի եղել գեթ մեկ դեպք, որ ՀՀ վարչապետը արյունաքամ լինող Արցախ մեկնելու և տեղում իրավիճակին ծանոթանալու մտադրություն հայտնած լինի։

Կամ՝ եթե ճանապարհների ապաշրջափակման ու խաղաղության օրակարգն ուժի մեջ է, ինչո՞ւ է Ադրբեջանը խոչընդոտներ ստեղծում Հայաստան եկող իրանական մեքենաների համար կամ արգելում իրանական բեռնատարների մուտքն Արցախ։ Ինչո՞ւ են ադրբեջանցիներն անպատիժ կրակ արձակում ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա: Եվ վերջապես, ի՞նչ անուն տալ Սև լճի շուրջ կատարվող «կինոյին»... Մի խոսքով, ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ խաղաղություն մուրալու դեպքում հակառակորդն ավելի սանձարձակ է դառնում, այնինչ դրա փոխարեն պետք է որդեգրել Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու օրակարգը։ Բայց թելադրողն ո՞վ է: Հունիսի 20-ով մենք այդ թեման էլ փակեցինք...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա Կոստանյան