Շրջիկ մեքենան Նյու Յորքի կենտրոնում հակահայ քարոզչություն է տարածում. Աննա Կոստանյան
ՖՈՏՈԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գովազդային այս շրջիկ մեքենան Նյու Յորքի կենտրոնում` Times Square-ում, կեղծարարությամբ շփոթեցնում է հասարակությանը` տուրիստներին և տեղացիներին, ակնհայտորեն պետական պատվիրված հակահայ քարոզչություն տարածելով ԱՄՆ-ում։
Իսկ ի՞նչ է անելու Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, դե իհարկե հերթական անգամ լռելու է` թողնելով, որ ադրբեջանական շարունակվող խեղաթյուրված վարքագիծն էլ ավելի թուլացնի հայկական շահի պաշտպանությունը հիմա և ապագայում` ակամա լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը։
Նկարները` Lindsey Snell -ի թվիթերյան էջից»:

1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



