Լեհաստանը քննարկում է Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի իշխանությունները, միգրացիոն ճգնաժամի պատճառով, քննարկում են Բելառուսի հետ սահմանը լրիվ փակելու հնարավորությունը: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը «Վիրտուալնայա Պոլշա» պորտալին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այդ սցենարը հաշվի է առնվում»,- ասել է նա՝ պատասխանելով այդ միջոցների հնարավորության մասին հարցին:
«Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն մասն, որ այդ սպառնալիքը գոյություն ունի, եթե Բելառուսի իշխանությունները չդադարեցնեն իրենց գործունեությունը»,- նշել է Մյուլլերն՝ ընդգծելով, որ լեհական կողմն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել բելառուսական կողմից:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



