«Հրապարակ».Կադրային ռակիրովկաներ
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԱՏՄ հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի նախարար Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը գործուղել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին:
Մեր տեղեկություններով, Վարդանյանը, իրոք, վաղուց էր ուզում թողնել այդ պաշտոնը, որը զբաղեցնում էր 2019-ից: Վարդանյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, եղել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, ավելի վաղ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: Նրա մասին գործընկերներն ասում են՝ թույլ տղա է:
Հավանաբար, կառավարությունում գտել են, որ Վարոս Սիմոնյանը, որն արտակարգ դրության ժամանակ իր վրա էր վերցրել ասուլիսների ծանր բեռը, բավականաչափ երեւացել է եւ այժմ կարող է նվազ աչքի ընկնող պաշտոն զբաղեցնել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



