Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքվից դիմել է Երևանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Թուրքիան կոչ է անում Հայաստանին հրաժարվել իր քաղաքականությունից և միանալ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին», - Բաքվում իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դրսևորեցին շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանք ստեղծելուն և դուռ բացեցին դեպի կայունության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան։ Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ 3+3 հարթակի մեր առաջարկը»,- ասել է նա։
«Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, և սկսվել է նոր պայքար՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,֊ասել է Աքարը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



