Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հերթական ահաբեկչությունն են կանխել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը հերթական ահաբեկչությունն է կանխել, որը կարող էր ուղղված լինել իրավապահների դեմ: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:
Նրա խոսքով՝ մի քանի ամիս շարունակվող հետաքննության արդյունքում անցյալ շաբաթ Օռլեանում 2 կասկածյալի են ձերբակալել: Հետաքննությունը կապ է գտել նրանց եւ Ֆրանսիայի մի քաղաքացու միջեւ, որը ներկայումս գտնվում է Սիրիայում:
Ենթադրաբար կասկածյալներն ահաբեկչություն էին պատրաստում իրավապահների դեմ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին 2 տարում սա 10-րդ ահաբեկչությունն է, որը կանխել են Ֆրանսիայի հատուկ ծառայությունները:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



