Փաշինյանն եկել էր ասելու, որ իր վրա անիմաստ հույս չդնեք. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում պատերազմի պատասխանատվությունը զինվորականների վրա հերթական անգամ բարդելուց բացի, մեկ այլ արձանագրում արեց առ այն, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի։
Կարծում եմ՝ դա երկու պատճառ ունի։ Առաջին, որ դա Փաշինյանին չի թույլատրում Ալիևը՝ անընդհատ զգուշացնելով, որ դա որպես ռևանշ կընդունի։
Երկրորդ, Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այդպիսի քաղաքական, մասնագիտական, գաղափարական ունակություններ չունի։
Ի վերջո, անվտանգության համակարգի վերականգնումը, կառուցումը, բարեփոխումները զուտ փաստաթուղթ կազմել չէ։
Այնպես որ, Փաշինյանն եկել էր ասելու, որ իր վրա անիմաստ հույս չդնեք։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



