Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առևտրի ու ծառայության ոլորտներում մեծ կորուստներ են առաջանալու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակային իրավիճակի սրման ֆոնին առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկություններով է հանդես գալիս: Ըստ այդ առաջարկների, ռեստորանների, սրճարանների, ինչպես նաև թատրոնների ու մշակութային մի շարք կենտրոնների մուտքը կարող է հնարավոր լինել միայն պատվաստված լինելու դեպքում: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, հնարավոր ու արդեն առկա սահմանափակումների հետևանքով տնտեսական հետևանքներն անխուսափելի են:

«Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի տարածման աննախադեպ բարձր ցուցանիշներ ու մահեր ունենք: Բնականաբար, դա հանգեցնում է առողջապահության համակարգի ճգնաժամին: Մեր առողջապահության համակարգը հիմա ի վիճակի չէ սպասարկել այդ բոլոր հիվանդներին, ինչով պայմանավորված՝ կառավարությունը պետք է քայլեր իրականացնի: Այդ քայլերից շատերը կարող են նաև ցավոտ լինել: Այս պահին աստիճանաբար զսպումների ճանապարհով գնալու որոշում է կայացվել, ինչի արդյունքում, ըստ էության, մահերի, վարակման թվերի կտրուկ անկում չենք ունենալու: Կառավարությունը, փաստացի, ի հաշիվ տնտեսական ակտիվության պահպանման, կտրուկ չի սահմանափակում տարբեր ոլորտների գործունեությունը»,- Փաստի հետ զրույցում նշում է տնտեսագետն ու հավելում, որ առհասարակ լոքդաունը մի շարք փուլեր ունի:

«Այդ փուլերից մեկն արդեն կյանքի է կոչվել, խոսքը հեռավար կրթության անցնելու մասին է, ինչն արդեն իսկ ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Մեծ է ազդեցությունը հատկապես ծառայության ոլորտի վրա, քանի որ ուսանողը, աշակերտը օգտվում են տրանսպորտից, հանրային սննդից ու այլ ապրանքներից: Նշված ուղղություններով սպառման ծավալների նվազում կա: Այն դեռ փոքր է, բայց, այնուամենայնիվ, արդեն բացասական ազդեցություն ու բացասական սպասումներ է առաջացնում: Մեր հիմնական խնդիրն իրականում տրանսպորտն է, բայց կառավարությունը չի կարողանում կարգավորել այդ ոլորտը: Մենք ունենք գերբեռնված տրանսպորտ, ինչը վարակի կտրուկ տարածմանն է հանգեցնում: Կարող ենք ասել, որ տրանսպորտը վարակի տարածման հիմնական օջախներից մեկն է, մյուսը հանրային միջոցառումներն են, հավաքույթները: Միևնույն ժամանակ, ռեստորանային բիզնեսը, բարերը, փաբերը կարևոր ոլորտ են տնտեսության համար, ու այդ ճյուղի ամբողջական դադարը կարող է մեծ հարված հասցնել ընդհանուր տնտեսական ակտիվությանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունը աստիճանաբար է անցնում սահմանափակումների»,-ասաց Ս. Պարսյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկը՝ կապված հանրային սննդի ոլորտի հետ՝ նա շեշտեց. «Ստացվում է՝ ոլորտը կշարունակի աշխատել, եթե այդ վայրեր այցելեն պատվաստված մարդիկ: Նման սահմանափակումներ կան նաև աշխարհի շատ երկրներում: Հայաստանի կառավարությունն էլ է այդ ճանապարհով ուզում գնալ, թեպետ մեզ մոտ բավականին ցածր է պատվաստման ցուցանիշը: Չունենք այնպիսի բարձր ցուցանիշ, որ, ի հաշիվ պատվաստվածների, կարողանանք թույլ տալ, որ հանրային սննդի ոլորտն աշխատի: Արդյունքում այս պարագայում ևս աստիճանաբար սահմանափակումների են ուզում գնալ: Կտրուկ սահմանափակումների դեպքում ոչ միայն կճնշվի տնտեսական ակտիվությունը, ու տնտեսական անկում կլինի, այլև կառավարությունը պարտադրված կլինի լրացուցիչ ֆինանսական ծախսեր կատարել, ինչպես անում էր 2020-ին, այնինչ, այս պահին պատրաստ չէ նման գումարներ տրամադրել»:

Տնտեսագետի դիտարկմամբ, կառավարության քայլերը որոշ դեպքերում տրամաբանական են, բայց ուշացած: «Կառավարության քայլերը ուշացած են, քանի որ վարակը մեզ մոտ մոլեգնում էր, բայց համապատասխան քայլեր ի սկզբանե չէին իրականացվում: Այս ամենի հետևանքով տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը մեր երկրում է, մեկ շնչին ընկնող մահերի թվով ևս վատթարագույն պատկեր ունենք: Մենք հակառեկորդ ենք գրանցում: Կառավարությունը բաց է թողել քայլեր ձեռնարկելու ժամանակահատվածը, իսկ հիմա փորձում է հետևանքները մեղմել: Որքան էլ փորձի խուսափել ամբողջական լոքդաունից, դրական սպասումներ առաջացնի, այս իրավիճակը հստակ ազդելու է տնտեսական ակտիվության վրա: Մենք ոչ միայն կյանքեր, այլև տնտեսական աճ, զարգացում, սպասումներ կորցրինք, բացասական այլ հետևանքներ ունեցանք: Տնտեսական ակտիվության ցուցանիշը գնալով նվազում է»,- ասաց նա ՝ հիշեցնելով, որ հուլիսից սկսած ՏԱՑ-ը նվազում է, իսկ հիմա 4,4 տոկոս է:

«Սա վկայում է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար նորից ցածր տնտեսական ակտիվության ցուցանիշներ կունենանք: Կորոնավիրուսն ու սահմանափակումները հստակ ազդեցություն են թողնելու: Բացի այդ, այս ամենին գումարվում են բացասական սպասումները: Բիզնեսը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, օրինակ՝ ռեստորան կամ բար բացելու առումով: Այսինքն, ազդեցություն կա նաև ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա: Կառավարությունն այս պահին ամբողջական տեղեկություն չի հրապարակում, որ կարողանանք գնահատել, թե վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսի թողած տնտեսական հետևանքներն ինչպիսին կլինեն, բայց ակնհայտ է, որ հատկապես առևտրի, ծառայության ոլորտներում մեծ կորուստներ է առաջացնելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի