Հնարավոր է, որ մի օր կրկնեմ Ռոնալդուի արդյունքը
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-էմերիկ Օբամեյանգը նշել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում սահմանափակվել Գերմանիայի առաջին շրջանում ցուցադրած արդյունավետությամբ։ Դրա հետ կապված նա հիշել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Գոհ կլինեի, եթե դառնայի աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը։ Ռոնալդուն անհավանական տաղանդ ունի, սակայն ջանք չի խնայել, որպեսզի հասնի արդյունքի։ Հնարավոր է, որ ես էլ կարողանամ հասնել նման արդյունքի»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է «Kicker»-ը։
Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում նա խփել է 18 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



