Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service-ը, իր գործող ընթացակարգերի շրջանակում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը շնորհած Ba2 վարկանիշի պարբերական ուսումնասիրություն է իրականացրել, գործող երկարաժամկետ Ba2 «կայուն» կարգավիճակի մասով:
Ընկերությունը վարկանիշը ըստ էության վերահաստատվել է՝ հաշվի առնելով այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝ սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը, ընկերության ֆինանսական կայուն դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:
Վարկանշումն ընկերության համար լայն հնարավորություններ է ստեղծում դեպի կապիտալի միջազգային շուկա՝ նպատակ ունենալով առաջիկա տարիներին եվրապարտատոմսերի թողարկման և հեղինակավոր բորսայական հարթակներում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



