Պետդուման ընդունել է Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտին չեղարկելու օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Պետդուման դեկտեմբերի 22-ին ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած օրենքը, որով դադարեցվում է Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի գործունեությունը:
Պատգամավորներն այդ որոշումն ընդունել են առաջին ընթերցմամբ: Օրենքին կողմ են արտահայտվել Պետդումայի բոլոր 4 խմբակցությունները:
Դումայի ԱՊՀ հարցերով պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հույս է հայտնել, որ որոշ ժամանակ անց Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը կվերականգնվի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2016թ. հունվարի 1-ից Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը չեղարկելու մասին։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



