Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մոսկվայի, Անկարայի, Բաքվի և Երևանի Զանգեզուրյան լաբիրինթոսը». Մոսկվան պետք է հարմարվի նոր իրողություններին․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru –ն գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, CNN Turk հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանելով օրակարգային հարցերին, անդրադարձել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։ «Մենք այդ հարցերի շուրջ խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ,- ասել է Չավուշօղլուն, - մենք դրական ազդակներ ենք ստացել Հայաստանից։ Մենք հայտարարել ենք, որ արձագանքելու ենք Հայաստանի դրական քայլերին։ Մենք քննարկում ենք նաև Ադրբեջանի հետ, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել միասին»։

Օբյեկտիվության համար նկատենք, որ Երևանն ինքն է ստացել «դրական ազդանշաններ Թուրքիայից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», ինչի մասին օգոստոսի վերջին ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Միայն այս փաստը վկայում է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են ինչ-որ փակ երկխոսության մեջ լինել երրորդ կողմի, ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի միջնորդությամբ։ Այդ առնչությամբ շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրել այն փաստին, թե օգոստոսի վերջին Սարաևո կատարած այցից հետո ինքնաթիռում ինչպես է մանրամասնորեն պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին:

Նա ասել է, որ «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը», որ «պատմությունը չպետք է խոչընդոտ լինի այդ ճանապարհին, միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է հնչեն ապագային միտված հաշտարար մոտեցումներ»։ Ավելին, թուրքական մեկնաբանությամբ, Երևանի գործողությունների սխեման նախատեսում է Բաքվի հետ հաշտության պայմանագրի կնքում, և միայն դրանից հետո է հնարավոր զբաղվել Անկարայի և Երևանի հարաբերությունների վերականգնման հարցերով։ Չմեկնաբանելով Էրդողանի առաջ քաշած պայմանները՝ պետք է խոստովանել, որ առաջարկվող սխեման ունի իր տրամաբանությունը, այսինքն՝ Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ առանձին են, ինչպես նաև առանձին են հարաբերությունները Թուրքիայի հետ։

Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան նահանջել է 2009 թվականի հոկտեմբերի Ցյուրիխյան բանաձևից, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ բառացիորեն մեկ քայլ էր մնում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց՝ շրջանցելով Ադրբեջանը։ Այն ժամանակ պատճառը Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունն էր։ Ինչպես այդ առնչությամբ գրել է բրիտանական The Economist-ը, հղում անելով Թուրքիայի նախկին արտգործնախարար և նախկին վարչապետ Դավութօղլուին, «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում»։

Բայց, նրա խոսքով, «այդ գործընթացը տապալվել է երեք երկրներում ազգայնականների բացասական արձագանքի պատճառով»: Թուրք ազգայնականները հրաժարվել են ընդունել որևէ գործարք, քանի դեռ Հայաստանը չի լքել Լեռնային Ղարաբաղը։ Հայ ազգայնականները Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բաքուն Անկարային մեղադրել է դավաճանության մեջ, քանի որ Ցյուրիխյան արձանագրություններում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսք չի եղել։ Հիմա իրավիճակը փոխվել է հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Արևմուտքից չի լսվում Թուրքիայի՝ Հայաստանի հետ հաշտություն կնքելու կոչեր, ինչպես նաև աննկատ է (գոնե այս փուլում) Անդրկովկասում Արևմուտքի շահերը առաջ տանելու Թուրքիայի ցանկությունը։ Երևանը որպես Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդ տեսնում է Մոսկվային, իսկ Թուրքիան առաջարկում է եռակողմ բանակցային ձևաչափ՝ Անկարա-Բաքու-Երևան։

Այս ամենի նպատակներն ակնհայտ են՝ տարածաշրջանում խնդիրները լուծել բացառապես տարածաշրջանային երկրների ջանքերով, առանց Արևմուտքի միջամտության։ Միաժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի առջև պայման են դնում, այն է՝ Բաքվի և Նախիջևանի միջև հաղորդակցության «միջանցք» ապահովելը։ Անկարան կարծում է, որ միայն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակման շուրջ առաջընթացը կարող է ապահովել Երևանի հետ երկխոսությունը։ Բայց որքան էլ նման նախագիծը գրավիչ թվա թղթի վրա, դրա ճակատագիրը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ անորոշ։ Ապշեցուցիչ է այն, որ ռուսական կողմը երբեք չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը բացակայում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրի տեքստում։ Այսինքն, Զանգեզուրի միջանցքի մասին խոսում են միայն Բաքուն և Անկարան։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա սկզբունքորեն դեմ չէ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությանը, բայց Երևանին դուր չի գալիս այն տարբերակը, որն առաջարկում է Բաքուն, այսինքն՝ Մեղրիով, որը գտնվում է հենց Իրանի հետ սահմանին:

Կան այլընտրանքներ. օրինակ՝ «հյուսիսային երկաթուղային երթուղին» Աղստև-Իջևան-Դիլիջան-Նախիջևան: Մեկ այլ տարբերակ է Թուրքիայից Ախուրյանով դեպի Գյումրի, Երևան, Երասխ և Նախիջևան երկաթգիծը շահագործելը։ Ամեն դեպքում, ըստ փորձագետների, այս փուլում նման նախագծերի կոմերցիոն շահերն այնքան ակնհայտ չեն, ինչքան աշխարհաքաղաքականը։ Միաժամանակ, Ադրբեջանի ենթակառուցվածքային նախագծերում թուրք ներդրողների ակտիվության աճի փաստը հուշում է, որ Էրդողանը փորձում է հնարավորինս կապել Բաքվին համատեղ պարտավորությունների շրջանակներում։ Իսկ Ադրբեջանում կարծում են, որ Անկարայի հետ կապերի ամրապնդումը երաշխիք է, որ տարածաշրջանային խոշոր խաղացողի առկայությունը կնվազեցնի ռազմաքաղաքական ռիսկերը։

Մոսկվան պետք է հարմարվի նոր իրողություններին և սկսի իր ազդեցությունն ու շահերը Հայաստանում և Ադրբեջանում տեղափոխել նոր ու ավելի լավ մակարդակի, որպեսզի Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գաղափարը փակուղի չմտնի։ Հաղորդակցային նախագծերի գործնական իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նախ՝ կարգավորվեն հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի, իսկ հետո՝ Թուրքիայի և Հայաստանի միջև, կամ միաժամանակ։ Դա անելը հեշտ չի լինի, բայց անել պետք է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Ինչպես կփոխվի ռուսական թոշակի գինը 2026 թվականի սեպտեմբերիցՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Ճահճում դիակ է հայտնաբերվել․ իր յոթամյա խորթ որդուն սպանած թմրամոլը հայտնաբերվել էՎթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Առաջիկա եղանակը տարբերվող կլինի․ Գագիկ ՍուրենյանՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը