Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երանի գա այն օրը, երբ մեր երգչախմբերի խմբավարները մտածեն միայն նոտաների մասին»․ «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀԱԵ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը ստեղծվել է 2015 թ.-ի հոկտեմբերին: Երգչախմբի խմբավար Քրիստինե Շերոյանը, որը նաև «Հայ երգչախմբային դիրիժորներ» ասոցիացիայի նախագահն է, ասում է՝ մարզային տարաբնույթ ծրագրեր էին անցկացնում դեռևս 2013-14 թթ.-ից:

No description available.

«Բագրատ Սրբազանն այդ ընթացքում արդեն ցանկություն ուներ, որ ստեղծվեր մանկապատանեկան երգչախումբ: Առաջարկ արվեց ինձ, մեկնեցի Տավուշ այն մտքով, որ կստեղծենք երգչախումբը, կգտնվի տեղացի մեկը, ով կդասավանդի երեխաներին, դասերի օրերն ավելի շատ կլինեն: Ցավոք, չկարողացանք մեր այս ցանկությունը կյանքի կոչել, և իմ 1-2 ամսվա այցելությունները տևեցին վեց տարի: Ամեն շաբաթ կամ կիրակի՝ շաբաթական մեկ օր, գնում եմ Տավուշ, կանոնավոր դասեր ենք անում: Այս ընթացքում հասցրել ենք մասնակցել պետական միջոցառումների, Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» մրցույթում երրորդ մրցանակը շահել: Ցանկանում էի, որ երեխաները դուրս գան մրցակցային դաշտ, հայտնվեն այլ միջավայրում, և երրորդ հորիզոնականը համարում եմ հաղթանակ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Քրիստինեն:

No description available.

Նշում է՝ երբ նոր էին ստեղծում երգչախումբը, երեխաները կարծում էին, թե ուղղակի երգի խմբակ են հաճախելու: Երգչախմբի սաները հիմնականում Իջևանից և հարակից համայնքներից են: «Իրենք չէին էլ պատկերացնում, թե ինչ երկար ճանապարհ պիտի հաղթահարեն: Հատկանշական է, որ երգչախմբում այն երեխաներն են, որոնք վեց տարի առաջ սկսեցին իրենց առաջին քայլերը: Արդեն պետք է սերնդափոխություն լինի: Մեզ մոտ արդեն այս տարվա հունվարից գործում է երկրորդ երգչախումբը. կրտսերների կազմն է՝ 6-ից 10 տարեկանները: Այս տարի մեզ այցելեց դիրիժոր Դոնավըն Գրեյը (Donavon Gray), որը ղեկավարում է Հայաստանի փոքրիկ երգիչների Զանգակների երգչախումբը: Մեր երգչախմբի համերգային կազմը ևս ունեցավ զանգակներ, հունվարից երեխաները պարապում էին, պատրաստվում համերգի, իրենք էլ Տավուշի թեմի «Զանգակներն» են: Այս ընթացքում Գրեյը մեկնեց ԱՄՆ, քովիդի սահմանափակումների պատճառով նրա վերադարձն ուշացավ, բայց հիմա կրկին Հայաստանում է: Իրականում համաճարակը դժվարացրեց մեր աշխատանքները, բայց դա ևս փորձում ենք հաղթահարել»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Ասում է՝ երգչախումբը նախկինում պարապմունքներ էր անցկացնում Իջևանի երաժշտական դպրոցում, նաև մշակույթի տանն ու Առաջնորդարանի դահլիճում:

«Անցյալ տարվանից արդեն ունենք մեծ ու գեղեցիկ շենք՝ իր դասասենյակներով, դահլիճներով ու բոլոր անհրաժեշտ պայմաններով: Շուտով նաև կունենանք գործիքները, սպասում ենք: Այս ընթացքում հասցրել ենք նաև տեսահոլովակներ նկարահանել: Առաջինը «Երգ խաղաղության, սահմանից աշխարհին»-ն է, երաժշտության ու խոսքերի հեղինակը Հռիփսիմե Խրիմյանն է: Նկարահանումներ իրականացրեցինք տարբեր համայնքներում: Իսկ այս տարի հունվարի հինգին թողարկեցինք մեր երկրորդ տեսահոլովակը՝ «Միլիոնավոր երազանքները»: Սարսափելի ծանր տարվանից հետո այս երգն ու հոլովակը յուրահատուկ խորհուրդ ունեին՝ մեր երազանքները կան, և դրանց իրականացումը մեր ձեռքերում է»,-ընդգծում է երգչախմբի խմբավարը:

No description available.

Վերջերս երգչախումբը Լեհաստանում մասնակցում էր «ERASMUS +» ծրագրին: Քրիստինեն նշում է, որ Հայաստանի, Իսպանիայի, Լեհաստանի երգչախմբերը հագեցած օրեր են անցկացրել՝ համատեղ համերգներ, էքսկուրսիաներ, մրցույթներ և ամենակարևորը՝ ծանոթություն ու շփում: «Իրականում մեկնումը բավականին դժվար էր կազմակերպել, տարաբնույթ խնդիրներ են ի հայտ գալիս, ի վերջո, պատասխանատվություն է այդքան երեխայի հետ երկար ճանապարհ մեկնելը, բայց կարծում եմ, որ իրենց ստացած էմոցիաների, տպավորությունների համար արժեր այդքան ջանք թափել: Կարևորն անփորձանք մեկնեցինք ու վերադարձանք, այս ընթացքում Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աշխատակիցների սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կարողացանք թղթաբանության հետ կապված բոլոր հարցերը բավականին կարճ ժամանակում լուծել»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ստեղծումը կարող է լավ օրինակ լինել նաև մյուս մարզերի ու համայնքների համար:

No description available.

Քրիստինեն նշում է՝ օրինակ՝ եթե խմբավարը պետք է Երևանից մեկնի այս կամ այն մարզ երգչախումբ ստեղծելու և այնտեղ աշխատելու, ապա ընթացքը նրա համար դժվար է լինելու, բայց ամեն ինչ հնարավոր է հաղթահարել: «Նա մայրաքաղաքում աշխատանք ունի, երբեմն նաև ստիպված է մի քանի տեղ աշխատել և հանկարծ հայտնվել նոր միջավայրում, որտեղ ոչինչ քեզ ծանոթ չէ, դա իրականում բարդ է: Մարդիկ պետք է շատ համառ լինեն: Մարզերում այսօր էլ ունենք երգչախմբեր: Առհասարակ պետք է ասել, որ մեր երկրում երգչախմբային արվեստն ապրում և գոյատևում է միայն նվիրյալների շնորհիվ: Չկա պետական օգնություն, աջակցություն, խրախուսանք, բայց միշտ կարևոր ու տեղին է պետական աջակցությունը, Բերդում կա երգչախումբ, Տաթևում ևս «Զանգակներ» կան, մարդիկ շարունակում են աշխատել:

No description available.

Ամենապարզը՝ կան երկար ճանապարհի ու տրանսպորտի և այլ տեխնիկական խնդիրներ: Ամենասկզբում երեխաներն ասում էին՝ բարդ է պարապմունքներին գալը, ահագին ճանապարհ ենք անցնում, իրենց միանգամից իմ օրինակն էի բերում՝ «դուք 15 րոպե ճանապարհ եք անցնում, իսկ ես 2 ժամ գալիս եմ, նույնքան էլ ժամանակ ծախսում եմ հետ գնալու համար»: Այսպես իրենց մոտիվացնում էի: Մեր երգչախմբի ստեղծման ու հետո արդեն կայացման հարցում Տավուշի թեմի յուրաքանչյուր անդամ իր ներդրումն է ունեցել: Իմ փափագն է, որ գա այն օրը, որ երգչախումբ ստեղծելն ու պահելն իր մեջ որևէ չարչարանք չունենա, այնքան անհոգ լինենք բոլոր հարցերում, որ մեր խմբավարները մտածեն միայն նոտաների մասին: Ցավոք, հիմա այդպես չէ»,-եզրափակում է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի խմբավար Քրիստինե Շերոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային