Ռոնալդուն ավելացրել է իր առավելությունը ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների մրցավազքում
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավելացրել է իր առավելությունը Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների մրցավազքում:
Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել խմբային փուլի 4-րդ տուրի «Ատալանտայի» հետ խաղում (2-2) և ընդհանուր առմամբ ՉԼ-ում դարձել 139 գոլի հեղինակ։
Այսպիսով, պորտուգալացին 16 գնդակով գերազանցում է մոտակա հետապնդող, ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին (123):
Հարկ է նշել, որ երրորդ տեղում ընթանում է Մյունխենի «Բավարիայից» Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձել է 81 գոլի հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



