Ողբերգական դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղա երեխայի դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝ անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի, ու հիմա փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



