Ռուսաստանը ռազմական տեխնիկա է մատակարարել Ղազախստանին և Ուզբեկստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը 2021 թվականին ռազմական նշանակության արտադրանք է մատակարարել Ղազախստանին և Ուզբեկստանին, այդ թվում՝ ինքնաթիռներ և հրթիռային համալիրներ: Այս մասին հաղորդում է EADaily-ն՝ հղում անելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևին:
«2021 թվականին մենք Սու-30ՍՄ ուղղաթիռների, Մի-35Մ ուղղաթիների, «Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրների, ԲՏՌ-80 և ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մատակարարումներ ենք կատարել Ղազախստան և Ուզբեկստան»,- ասել է Շուգաևը՝ հավելելով, որ այդ երկրներին նաև այլ սպառազինություն է մատակարարվել:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է նաև համավարակի պայմաններում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



