Պետրոսյանը և Սարգսյանը շարունակում են Grand Swiss-ի առաջատարներից ետ մնալ կեսական միավորով
ՍՊՈՐՏՀայաստանը ներկայացնող շախմատիստներից Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը շարունակում են Grand Swiss-ի առաջատարներին զիջել կեսական միավոր:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող մրցաշարի 6-րդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանն ունեն 4-ական միավոր: Առաջատարներն ունեն 4,5-ական միավոր: Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել են 3,5-ական միավոր:
Կանանց պայքարում Աննա Սարգսյանը առայժմ 34-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը՝ 50 մասնակիցներից 47-րդը:
Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը, որոնք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, կավարտվեն նոյեմբերի 9-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



