Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձնից բացի, Ադրբեջանի հետ օպերատիվ կապ է պահպանել ևս մեկ անձ՝ քաղաքական բնույթի հարցերով․ ինչու՞ դրա մասին չեն խոսում. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Civilnet-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի հետ օպերատիվ կապ հաստատելու նպատակներին, ներկայացրել է, թե ինչ գործառույթ է կատարել ինքը՝ որպես ԱԱԾ տնօրեն, այդ կապը պահպանելով։

«Այդ կապը կոնկրետ իմ մասով ես իրականացրել եմ բացառապես սահմանային միջադեպերի հետ կապված հարցերով։ Օրինակ՝ մոլորվում էր մի հովիվ, անցնում էր Ադրբեջանի կողմ, զանգահարում էինք Ադրբեջան, ասում էինք՝ մեր հովիվը մոլորվել է, վերադրարձրեք կամ մտնում ենք, հետ բերենք։ Սահմանային միջադեպ է տեղի ունեցել, վիրավորվել է հայ զինծառայող, և այդ կապի շնորհիվ հնարավոր է եղել հայ զինծառայողի նեյտրալ գոտուց վերադարձնել և փրկել նրա կյանքը։ Եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը փորձել է իրականացնել ինժենարական աշխատանքներ, ՀՀ կամ Արցախի ԶՈՒ սկսել են կրակել, որպեսզի այդ ուղղությամբ ինժեներական աշխատանքներ չիրականացվեն, ադրբեջանական կողմը պատասխանել է, լարվածություն է առաջացել, և այդ լարվածությունը հնարավոր է եղել կանգնեցնել։ Այսինքն, իմ օպերատիվ կապը բացառապես միտված է եղել սահմանային միջադեպերը կանխելուն, հանդարտեցնելուն։ Մենք անգամ դեպք ենք ունեցել, երբ Նախիջևանի կողմից հրդեհ էր բռնկվել և արդեն մոտենում էր Հայաստանի սահմանին, նաև Խոսրովի արգելոցին, և այդ կապի շնորհիվ մեր հրշեջ-փրկարարները կարողացել են անցնել դեպի ադրբեջանական տարածքներ և այնտեղ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։ Դա է եղել օպերատիվ կապը»,- մանրամասնել է Արթուր Վանեցյանը։

Նա արձագանքել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից իր անունը շահարկելու փաստին․ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով օպերատիվ կապի վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի հարցին, հերթական մանիպուլյացիային էր դիմել՝ շեշտելով ԱԱԾ նախկին տնօրենի անունը և մեղադրանքներ ուղղելով նրան։ 

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մի շատ կարևոր բան չասաց․ բացի ինձնից, ևս մեկ անձ է եղել, ով օպերատիվ կապ է պահպանել՝ քաղաքական բնույթի հարցերով։ Ինչու՞ դրա մասին չեն խոսում։ Թող դրա մասին խոսեն։ Ես չեմ ասի՝ ով է, թող իրենք ասեն։ Գործող պաշտոնյա է։ Ինձնից հետո ԱԱԾ բոլոր ղեկավարներն այդ կապը պահել են ու պահում են մինչ օրս»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։

Միասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանըԵս ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԿյանքից հեռացել է ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Իրանում հայ համայնքն առաջին զոhն ունի Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում Ասիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղում (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել ԱՄԷ-ին Իրանի հասցրած հարվածների զոհ է դարձել յոթ խաղաղ քաղաքացի FLYONE ARMENIA-ն հունիսի 12-ից կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Ալմաթի – Երևան երթուղով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԱդրբեջանում երկրաշարժ է եղել Իրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՏարածաշրջանում երկրաշարժ է եղելՄենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԻրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը ՀՀ–ում uպանված 23-ամյա չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային, հnւղարկավորեցին․ ո՞վ էր uպանել նրան Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՄեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ Քոչարյան 24-ամյա տղան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ զինվորականներին թունավորելու փորձի համարՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Bloomberg. Իրանի հակամարտությունը հանգեցնում է գնաճի կտրուկ աճի ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. գետերը վարարելու են2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Սիսական ջոկատի հրամանատար Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումները