Էրդողանը հազիվ է ոտքի վրա կանգնում. սոցցանցերի օգտատերերը կասկածներ ունեն Թուրքիայի նախագահի առողջության հարցում (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Anadolu գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հազիվ է ոտքի վրա կանգնում։
Տեսանյութը սոցցանցերի օգտատերերի մոտ կասկածներ է առաջացրել թուրք նախագահի առողջության հարցում:
Նշենք, որ Էրդողանը նոյեմբերի 1-ին հրաժարվել է մասնակցել Գլազգոյում մեկնարկած կլիմայական փոփոխությունների համաժողովին: Այդ որոշումը, ըստ թուրքական լրատվամիջոցների, կայացվել է այն բանից հետո, երբ ընդունող կողմը հրաժարվել է բավարարել թուրքական պատվիրակության անվտանգության ապահովմանը վերաբերող Անկարայի պահանջները։
Հիշեցնենք, որ ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը վերլուծական հոդված էր հրապարակել, ըստ որի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



